Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 22:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Հազարապետը հրամայեց, որ նրան զորանոց մտցնեն, և ասաց. «Ծեծելով հարցաքննե՛ք դրան, որպեսզի իմանամ, թե ի՛նչ հանցանքի համար էին նրա դեմ այդպես աղաղակ բարձրացրել»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Հազարապետը հրամայեց նրան բերդ մտցնել՝ ասելով. «Ծեծելով հարցաքննե՛ք դրան, որպեսզի իմանամ, թե ի՛նչ հանցանքի համար են նրա դեմ այդպես աղաղակում»։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 22:24
11 Խաչաձեւ Հղումներ  

Եվ երբ կրքերը բորբոքվեցին, հազարապետը, վախենալով, որ գուցե նրանք Պողոսին պատառ-պատառ անեն, զինվորներին հրամայեց իջնել, նրանց միջից վերցնել Պողոսին ու տանել զորանոց։


Ամբոխի մեջ այլևայլ մարդիկ նրա մասին այլ բաներ էին աղաղակում։ Երբ նա ամբոխի աղմուկի պատճառով ստուգությունը չկարողացավ իմանալ, հրամայեց նրան զորանոց տանել։


Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց Հիսուսին վերցնել ու գանակոծել։


կանայք հարության միջոցով վերստացան իրենց մեռելներին, ուրիշները չարչարանքի ենթարկվեցին՝ մերժելով ազատություն ձեռք բերել, որպեսզի հասնեն լավագույն հարության.


Այս մարդը բռնվել էր հրեաների կողմից, և նրանց կողմից սպանվելու մոտ էր. զինվորներով վրա հասա և ազատեցի՝ իմանալով, որ հռոմեացի է։


Իսկ Պողոսն ասաց նրանց. «Հրապարակավ գանահարեցին և բանտ դրեցին մեզ՝ հռոմեացի անմեղ մարդկանցս, ու հիմա լռելյա՞յն են դուրս հանում մեզ. ո՛չ, այդպես չի լինի. այլ հենց իրենք թող գան և դուրս հանեն մեզ»։


Պողոսը ուր որ է զորանոց էր մտնելու, երբ հազարապետին հարցրեց. «Կարո՞ղ եմ խոսել քեզ հետ»։ Իսկ հազարապետը պատասխանեց. «Դու հունարե՞ն գիտես.


Նրանք, երբ ինձ դատեցին, կամեցան ազատ արձակել, որովհետև իմ մեջ մահվան արժանի ոչ մի հանցանք չգտան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ