Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 21:34 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

34 Ամբոխի մեջ ամեն մեկը մի բան էր աղաղակում։ Երբ ամբոխի շփոթից չկարողացավ ստույգն իմանալ, հրամայեց բերդ տանել նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

34 Ամբոխի մեջ այլևայլ մարդիկ նրա մասին այլ բաներ էին աղաղակում։ Երբ նա ամբոխի աղմուկի պատճառով ստուգությունը չկարողացավ իմանալ, հրամայեց նրան զորանոց տանել։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 21:34
8 Խաչաձեւ Հղումներ  

Խռովությունն այնքան թեժացավ, որ հազարապետը, վախենալով, որ գուցե Պողոսը նրանց կողմից պատառ-պատառ արվի, զինվորներին հրամայեց իջնել, նրանց միջից Պողոսին վերցնել ու բերդ տանել։


Իսկ ուրիշներն այլ բան էին աղաղակում, որովհետև ժողովը շփոթության մեջ էր. նրանցից շատերը նույնիսկ չգիտեին, թե ինչի՛ համար են հավաքվել։


Երբ Պողոսի քրոջ որդին նրանց այս դավադրությունը լսեց, մտավ բերդ ու պատմեց Պողոսին։


Հազարապետը հրամայեց նրան բերդ մտցնել՝ ասելով. «Ծեծելով հարցաքննե՛ք դրան, որպեսզի իմանամ, թե ի՛նչ հանցանքի համար են նրա դեմ այդպես աղաղակում»։


Եվ քանի դեռ Պողոսը բերդ մտնելու վրա էր, հազարապետին ասաց. «Արդյոք կարելի՞ է, որ ես քեզ հետ խոսեմ»։ Նա էլ ասաց. «Հունարեն գիտե՞ս։


Հաջորդ օրը հազարապետը, ցանկանալով հրեաների ամբաստանության մասին ճշմարտությունն իմանալ, Պողոսին կապերից արձակեց և հրամայեց կանչել քահանայապետներին ու հավաքել ամբողջ ատյանը։ Իսկ Պողոսին բերեց և նրանց առաջ կանգնեցրեց։


Նրա մասին ճշգրիտ որևէ բան չունեմ տիրոջս գրելու։ Այդ պատճառով նրան ձեր առաջ բերեցի և մանավանդ քո՛ առաջ, ո՛վ Ագրիպպաս թագավոր, որ վերաքննելով՝ գրելու որևէ բան ունենամ,


Հաջորդ օրը հեծյալներին թողեցին, որ նրա հետ գնան, իսկ իրենք բերդ վերադարձան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ