Հովիդայե քահանան պատվիրեց զորքի հարյուրապետներին՝ ասելով. «Դո՛ւրս բերեք նրան շարքերից, և ով որ գնա նրա հետևից, թող սրով սպանվի»։ Քահանան չէր ուզում, որ նա Տիրոջ տանը սպանվի։
Գործք Առաքելոց 21:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամբողջ քաղաքը տակնուվրա եղավ, ժողովուրդը խռնվեց. բռնելով Պողոսին՝ քարշ տվեցին տաճարից դուրս, և դռներն իսկույն փակվեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ամբողջ քաղաքը ոտքի ելավ. ժողովուրդը հավաքվեց. Պողոսին բռնելով տաճարից դուրս քաշեցին, և շուտով դռները փակվեցին։ |
Հովիդայե քահանան պատվիրեց զորքի հարյուրապետներին՝ ասելով. «Դո՛ւրս բերեք նրան շարքերից, և ով որ գնա նրա հետևից, թող սրով սպանվի»։ Քահանան չէր ուզում, որ նա Տիրոջ տանը սպանվի։
և վեր կենալով՝ նրան քաղաքից դուրս հանեցին ու տարան մինչև դարավանդը այն լեռան, որի վրա կառուցված էր իրենց քաղաքը, որպեսզի նրան գահավեժ անեն։
Քաղաքը լցվեց խռովությամբ. բոլորը միասին դիմեցին դեպի թատրոն՝ քարշ տալով Գայիոս և Արիստարքոս Մակեդոնացիներին՝ Պողոսի ուղեկիցներին։
Բազմաթիվ ճանապարհորդություններ, վտանգներ գետերից, վտանգներ ավազակներից, վտանգներ ազգակիցներից, վտանգներ հեթանոսներից, վտանգներ քաղաքում, վտանգներ անապատում, վտանգներ ծովում, վտանգներ սուտ եղբայրներից։