Եվ Բեթելի քուրմ Ամասիան մարդ ուղարկեց Իսրայելի արքա Հերոբովամի մոտ և ասաց. «Ամովսը քո դեմ դավադրություններ է նյութում Իսրայելի տան մեջ, և մեր երկիրը չի կարողանում տանել նրա բոլոր խոսքերը,
Գործք Առաքելոց 17:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ երբ նրանց չգտան, Յասոնին ու եղբայրներից ոմանց քարշ տվին քաղաքի ավագների մոտ՝ բողոք բարձրացնելով. «Սրանք, որ աշխարհը տակնուվրա արեցին, այստեղ են հասել, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ նրանց այնտեղ չգտան, Յասոնին ու եղբայրներից ոմանց քարշ տվեցին քաղաքի իշխանների մոտ՝ աղաղակելով. «Սրանք, որ աշխարհը տակնուվրա են արել, այստեղ էլ են հասել։ |
Եվ Բեթելի քուրմ Ամասիան մարդ ուղարկեց Իսրայելի արքա Հերոբովամի մոտ և ասաց. «Ամովսը քո դեմ դավադրություններ է նյութում Իսրայելի տան մեջ, և մեր երկիրը չի կարողանում տանել նրա բոլոր խոսքերը,
Արքայության Ավետարանն է քարոզվելու ամբողջ աշխարհով մեկ՝ իբրև վկայություն բոլոր հեթանոսների, ապա գալու է աշխարհի վախճանը»։
Իսկ նրանք պնդում էին և ասում, թե ըմբոստության է մղում ժողովրդին, քարոզում է ամբողջ Հրեաստանում՝ Գալիլեայից սկսած մինչև այստեղ։
Եվ այդ օրերին եղբայրների միջից ելավ Պետրոսն ու ասաց (այնտեղ մոտ հարյուր քսան հոգու չափ բազմություն կար).
Սակայն եղբայրները գիշերով շտապ դեպի Բերիա ճանապարհ դրեցին Պողոսին և Շիղային, որոնք, երբ տեղ հասան, ուղիղ հրեաների ժողովարան գնացին,
Այն ժամանակ եղբայրները Պողոսին իսկույն ուղարկեցին, որ գնա մինչև ծովեզր, իսկ Շիղան ու Տիմոթեոսը մնացին այնտեղ։
Քանզի սահմանել է մի օր, երբ աշխարհն արդարությամբ պիտի դատի այն մարդու ձեռքով, որի միջոցով որոշեց հավաստիք տալ ամենքին՝ նրան մեռելներից հարություն տալով։
Իսկ հրեաները նախանձեցին և վերցնելով գռեհիկ, անօրեն մի քանի մարդկանց՝ ամբոխ կազմեցին ու քաղաքը հուզեցին։ Նրանք, Յասոնի տան առաջ կուտակվելով, ուզում էին Պողոսին և Շիղային հրապարակ տանել։
Մենք գտանք, որ այս մարդն ամբողջ աշխարհում գտնվող բոլոր հրեաների ապականողն ու խռովեցնողն է և նազովրեցիների հերձվածի առաջնորդը։
Բայց խնդրում ենք քեզնից լսել, թե ի՛նչ ես խորհում, քանի որ այդ հերձվածի մասին մեզ արդեն հայտնի է, որ ամենուրեք նրա դեմ հակառակություն կա»։