Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 17:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 և Յասոնը նրանց ընդունել է։ Սրանք բոլորը կայսեր հրամաններին հակառակ են գործում. ոմն Հիսուսի թագավոր են համարում»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Յասոնը նրանց ընդունել է։ Սրանք բոլորը կայսեր հրամաններին հակառակ են գործում՝ ասելով, որ մեկ ուրիշ թագավոր կա՝ Հիսուսը»։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 17:7
12 Խաչաձեւ Հղումներ  

Սկսեցին ամբաստանել նրան և ասել. «Գտանք սրան, որ մոլորեցնում էր մեր ազգը, արգելում էր կայսրին հարկեր տալ և ինքն իր մասին ասում էր, թե՝ Քրիստոսն է, թագավոր»։


և մեզ քարոզում են սովորույթներ, որոնք օրինավոր չեն մեզ համար ո՛չ ընդունել և ո՛չ էլ գործադրել, քանի որ հռոմեացիներ ենք»։


Դրանից հետո Պիղատոսն ուզում էր նրան ազատ արձակել։ Իսկ հրեաներն աղաղակում էին ու ասում. «Եթե դրան արձակես, կայսրին բարեկամ չես։ Ամենայն ոք, ով ինքն իրեն թագավոր է կոչում, հակառակ է կայսեր»։


որովհետև Աստծու կամքն այն է, որ բարեգործները պապանձեցնեն անխելք մարդկանց տգիտությունը։


Եվ մինչ նրանք գալիս էին, Հիսուսը մտավ մի գյուղ, և Մարթա անունով մի կին նրան ընդունեց իր տան մեջ։


Իսկ հրեաները նախանձեցին և վերցնելով գռեհիկ, անօրեն մի քանի մարդկանց՝ ամբոխ կազմեցին ու քաղաքը հուզեցին։ Նրանք, Յասոնի տան առաջ կուտակվելով, ուզում էին Պողոսին և Շիղային հրապարակ տանել։


Եվ գրգռեցին ժողովրդին ու քաղաքի ավագներին, որ այս բաները լսում էին։


Այդպես էլ պոռնիկ Ռախաբը գործերով չարդարացա՞վ, երբ ընդունեց հետախույզներին և գաղտնի ճանապարհով նրանց ուղարկեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ