Մեր դեմ չարիք մի՛ գործիր, ինչպես որ մենք քո հանդեպ վատություն չարեցինք, այլ լավ վարվեցինք քեզ հետ և թողեցինք, որ խաղաղությամբ հեռանաս մեզանից։ Եվ այժմ դու Տիրոջ օրհնյալն ես»։
Գործք Առաքելոց 15:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ միառժամանակ այնտեղ մնալով՝ եղբայրների կողմից խաղաղությամբ հետ ուղարկվեցին առաքյալների մոտ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Միառժամանակ այնտեղ մնալուց հետո եղբայրների կողմից խաղաղությամբ հետ ուղարկվեցին առաքյալների մոտ։ |
Մեր դեմ չարիք մի՛ գործիր, ինչպես որ մենք քո հանդեպ վատություն չարեցինք, այլ լավ վարվեցինք քեզ հետ և թողեցինք, որ խաղաղությամբ հեռանաս մեզանից։ Եվ այժմ դու Տիրոջ օրհնյալն ես»։
Մովսեսը վերադարձավ Հոթորի՝ իր աներոջ մոտ ու ասաց նրան. «Վերադառնամ Եգիպտոսում գտնվող իմ եղբայրների մոտ և տեսնեմ, թե տակավին կենդանի՞ են»։ Եվ Հոթորն ասաց Մովսեսին. «Բարի ճանապարհ»։
Հիսուսը նրան ասաց. «Դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց, գնա՛ խաղաղությամբ և բժշկվա՛ծ եղիր քո ցավերից»։
Այն ժամանակ առաքյալներին ու երեցներին և ամբողջ եկեղեցուն հաճելի թվաց իրենց միջից ընտրված մարդկանց Պողոսի և Բառնաբասի հետ Անտիոք ուղարկելը՝ Հուդային՝ Բարսաբբաս կոչվածին, և Շիղային, որոնք առաջնորդներից էին եղբայրների մեջ։
Եվ բանտապետը Պողոսին փոխանցեց այս խոսքերը. «Զորագլուխները մարդ են ուղարկել, որ ազատ արձակվեք։ Ուստի ելե՛ք և գնացե՛ք խաղաղությամբ»։
Ոչ ոք նրան թող չարհամարհի, ընդհակառակը, նրան խաղաղությամբ ճանապարհե՛ք, որ ինձ մոտ գա, որովհետև եղբայրների հետ նրան եմ սպասում։
Հավատո՛վ անհավատների հետ կորստյան չմատնվեց պոռնիկ Ռախաբը, որ խաղաղությամբ ընդունել էր հետախույզներին։
Եթե մեկը գա ձեզ մոտ և այս վարդապետությունը չունենա, նրան տուն մի՛ ընդունեք և մի՛ ողջունեք։