Գործք Առաքելոց 15:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց Տեր Հիսուս Քրիստոսի շնորհով հավատում ենք, որ կփրկվենք, ինչպես և նրանք»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց Տեր Հիսուսի շնորհով հավատում ենք, որ կփրկվենք, ինչպես և նրանք»։ |
Բայց շնորհն այնպես չէ, ինչպես հանցանքը, որովհետև, եթե մեկի հանցանքով շատերը մեռան, որչա՜փ առավել Աստծու շնորհն ու պարգևը մեկ մարդու՝ Հիսուս Քրիստոսի շնորհով առատացան շատերի մեջ։
որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով։
Որովհետև գիտեք, թե մեր Տեր Հիսուս Քրիստոսն ի՛նչ շնորհ արեց. նա, որ հարուստ էր, ձեզ համար աղքատացավ, որպեսզի դուք նրա աղքատանալով հարստանաք։
Զարմանում եմ, որ այդպես շուտ լքում եք նրան, ով Քրիստոսի շնորհով կանչեց ձեզ, և դառնում դեպի ուրիշ ավետարան։
գիտենք, որ մարդ չի փրկվել Օրենքի հրահանգները կատարելով, այլ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատով։ Մենք հավատացինք Քրիստոս Հիսուսին, որպեսզի արդարանանք Քրիստոսի հանդեպ հավատով և ոչ թե Օրենքի հրահանգների կատարումով, որովհետև ոչ ոք չի արդարանալու Օրենքից բխող գործերով։
Եվ նոր երգեր էին երգում՝ ասելով. «Արժանի ես վերցնելու այդ գիրքը և քանդելու դրա կնիքները, քանի որ մորթվեցիր և քո արյունով գնեցիր մեզ Աստծու համար, բոլոր ցեղերից ու լեզուներից և հեթանոսների բազմություններից։