Դրա համար էլ ես պիտի տեղափոխեմ այդ ժողովրդին. և կտեղափոխեմ նրան, պիտի կորցնեմ իմաստունների իմաստությունը և արհամարհեմ խորհրդականների խորհուրդները»։
Գործք Առաքելոց 13:40 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Զգո՛ւյշ եղեք, գուցե ձեր գլխին գա այն, ինչ ասված է մարգարեների գրքերում. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդ, զգո՛ւյշ եղեք, որ ձեզ վրա չգա մարգարեների կողմից ասվածը. |
Դրա համար էլ ես պիտի տեղափոխեմ այդ ժողովրդին. և կտեղափոխեմ նրան, պիտի կորցնեմ իմաստունների իմաստությունը և արհամարհեմ խորհրդականների խորհուրդները»։
Իսկ եթե ամբարիշտին նախօրոք ասես իր ճանապարհի մասին, որպեսզի հետ դառնա դրանից, բայց նա հետ չկանգնի իր ճանապարհից, ինքն իր ամբարշտության մեջ կմեռնի, իսկ դու քո հոգին կփրկես»։
Տեսե՛ք, արհամարհողնե՛ր, և նայե՛ք, հիացմունքով զարմացե՛ք և չքացե՛ք, որովհետև ես մի գործ եմ անում ձեր օրերում, որին չեք հավատա, թեպետ մեկը պատմի ձեզ։
ո՞վ կհամբերի նրա մուտքի օրվան, և կամ ո՞վ կդիմանա նրա հայտնությանը, քանի որ նա կմտնի հնոցի բոցի պես և բաղնիքի օճառի նման։
«Սրանք այն խոսքերն են, որ խոսեցի ձեզ հետ, մինչ ձեզ հետ էի, թե՝ պետք է կատարվի այն ամենը, ինչ գրված է իմ մասին Մովսեսի օրենքում, մարգարեությունների մեջ և սաղմոսներում»։
Մարգարեների գրքերում գրված է. “Եվ ամենքն Աստծուց ուսանած կլինեն” (Ես. 54.13ա)։ Ամեն ոք, որ լսում է Հորից և սովորում, գալիս է դեպի ինձ։
Աստված էլ երես դարձրեց և նրանց մատնեց երկնքի զորությունների պաշտամունքին, ինչպես որ գրված է մարգարեների գրքում. “Ո՛վ Իսրայելի տուն, մի՞թե անապատում քառասուն տարի զոհեր ու պատարագներ մատուցեցիք ինձ,
Զգո՛ւյշ եղեք, չլինի թե հրաժարվեք Նրանից, ով խոսում է։ Որովհետև եթե նրանք, երկրի վրա Աստծու պատգամները տվող Մովսեսին մերժելով, պատժից չազատվեցին, որչա՜փ առավել չպիտի ազատվենք մենք, եթե երես դարձնենք երկնքից խոսողին,
մենք ինչպե՞ս պիտի ազատվենք, եթե անտարբեր գտնվենք այնպիսի փրկության հանդեպ, որ նախ հռչակվեց Տիրոջ կողմից և ապա հաստատվեց մեզ համար նրանց միջոցով, ովքեր լսել էին այն։
Եղբայրնե՛ր, տեսե՛ք, ձեզանից որևէ մեկի մեջ թող երբեք չլինի չար ու անհավատ սիրտ և ապստամբի կենդանի Աստծու դեմ։