Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 13:41 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

41 “Տեսե՛ք, արհամարհողնե՛ր, և զարմացե՛ք ու չքվե՛ք. որովհետև ես ձեր օրերում մի գործ եմ անելու, մի գործ, որին չպիտի հավատաք, եթե որևէ մեկը ձեզ պատմի այն” (Ամբ. 1.5)»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

41 "Տեսե՛ք, արհամարհողնե՛ր, և զարմացե՛ք ու չքվե՛ք, որովհետև ես ձեր օրերում մի գործ եմ անելու, մի գործ, որին չպիտի հավատաք, եթե մեկը պատմի ձեզ" (Ամբ. 1.5)»։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 13:41
26 Խաչաձեւ Հղումներ  

Տեսե՛ք, արհամարհողնե՛ր, և նայե՛ք, հիացմունքով զարմացե՛ք և չքացե՛ք, որովհետև ես մի գործ եմ անում ձեր օրերում, որին չեք հավատա, թեպետ մեկը պատմի ձեզ։


քանի որ ժամանակն է դատաստանն սկսելու Աստծու տնից։ Սակայն եթե այն նախ մեզնից սկսվի, ապա ի՞նչ վախճան կլինի նրանց, ովքեր չհնազանդվեցին Աստծու Ավետարանին։


ու ասես. «Ինչո՞ւ ատեցի խրատը, և հանդիմանությունից սիրտս խոտորվեց»։


Արգելում էին մեզ քարոզել հեթանոսներին փրկության համար և այդպիսով շարունակ ամբողջացնում են իրենց մեղքի չափը։ Բայց արդեն նրանց վրա է հասել բարկությունը մինչև վերջ։


Քանզի Տերն այսպես պատվիրեց մեզ. “Քեզ դրեցի որպես հեթանոսների լույս, որպեսզի դու փրկության միջոց լինես մինչև երկրի ծագերը” (Ես. 49.6, հմմտ. 42.6)»։


Բայց նա ինձ ասաց. “Գնա՛, որովհետև ես քեզ պետք է ուղարկեմ հեռավոր հեթանոսների մոտ”»։


Երբ փարիսեցիները լսում էին այս բոլորը, պախարակում էին նրան, քանի որ արծաթասեր էին։


Ձեր անունն իմ ընտրյալների նողկանքի համար պիտի թողնեք, և Տերը ձեզ պիտի մեռցնի։ Իմ ծառաներին նոր անուն պիտի տրվի,


Դրա համար էլ, ինչպես եղեգն է վառվում կրակի կայծերից, այնպես էլ նրանք են այրվելու բորբոքված բոցից, նրանց արմատը մղեղի նման է դառնալու, նրանց ծաղիկը փոշու պես վեր է ելնելու, որովհետև նրանք մերժեցին Զորությունների Տիրոջ օրենքը, առավել ևս անարգեցին Իսրայելի Սրբի խոսքը։


և այդ մարգարեին չլսող ամեն մարդ ժողովրդի միջից պիտի բնաջնջվի” (Բ Օր. 18.15-19)։


նրա բերանից իսկ լսեցինք, թե՝ “Հիսուս Նազովրեցին ինքը պիտի քանդի տաճարը և փոխի այն օրենքները, որ Մովսեսը փոխանցեց մեզ”»։


Իսկ ժողովուրդը դիտում էր. իշխանավորները նրանց հետ ծաղրում էին նրան և ասում. «Ուրիշներին ազատեց, թող ինքն իրեն էլ ազատի, եթե դա է Քրիստոսը՝ Աստծու ընտրյալ Որդին»։


Իսկ եթե ամբարիշտին նախօրոք ասես իր ճանապարհի մասին, որպեսզի հետ դառնա դրանից, բայց նա հետ չկանգնի իր ճանապարհից, ինքն իր ամբարշտության մեջ կմեռնի, իսկ դու քո հոգին կփրկես»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ