Գործք Առաքելոց 12:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ ամբոխն աղաղակում էր. «Աստծու խոսք է և ոչ թե մարդու»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ ամբոխն աղաղակում էր. «Դա Աստծու ձայնն է և ոչ թե մարդու»։ |
Փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Աղոթե՛ք Տիրոջը, որ նա գորտերը հեռացնի ինձնից ու իմ ժողովրդից, և ես կարձակեմ ձեր ժողովրդին, և զոհ կմատուցեն Տիրոջը»։
Եվ որոշված օրը Հերովդեսը, թագավորական զգեստ հագած, ատյան էր նստել ու հրապարակավ խոսում էր նրանց հետ։
Եվ Տիրոջ հրեշտակն անմիջապես հարվածեց նրան, որովհետև Աստծուն փառք չտվեց, և որդերի կեր դառնալով՝ մեռավ։
Սրանք տրտնջացողներ են և բանսարկուներ, որոնք հետամուտ են իրենց սեփական ցանկություններին. նրանց բերաններն ամբարտավան խոսքեր են բարբառում, իսկ իրենք երեսպաշտություն են անում շահի համար։
Երկրպագեցին վիշապին, որ իր իշխանությունը տվել էր գազանին, և ասացին. «Ո՞վ է նման այս գազանին, կամ ո՞վ կկարողանա կռվել նրա դեմ»։