Գործք Առաքելոց 12:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ երբ Հերովդեսը նրան փնտրեց ու չգտավ, պահակներին հարցաքննելուց հետո հրամայեց սպանել նրանց։ Ապա Հրեաստանից Կեսարիա իջավ ու այնտեղ էր մնում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ Հերովդեսը նրան փնտրեց ու չգտավ, պահակներին քննելուց հետո հրամայեց սպանել։ Պետրոսը Հրեաստանից իջավ Կեսարիա ու այնտեղ էր մնում։ |
Արքան հրաման տվեց արքայորդի Հերեմիելին, Եսրիելի որդի Սարեային և Աբդիելի որդի Սեմեղիային, որ բռնեն Բարուք ատենադպրին և Երեմիա մարգարեին, սակայն սրանք հեռացան ու թաքնվեցին։
Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, Հերովդես արքայի օրերին, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ
Երբ նրանք այնտեղից հեռացան, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց Հովսեփին և ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ մանկանն ու նրա մորը և փախի՛ր Եգիպտոս. այնտե՛ղ մնա, մինչև ասեմ քեզ, որովհետև Հերովդեսը փնտրում է մանկանը՝ նրան սպանելու համար»։
Երբ Հերովդեսը տեսավ, որ մոգերից խաբվել է, սաստիկ բարկացավ։ Մարդ ուղարկեց ու կոտորեց Բեթղեհեմում ու նրա շրջակայքում գտնվող երկու տարեկան ու ավելի փոքր բոլոր մանուկներին՝ ըստ այն ժամանակի, որը ճշտել էր մոգերից։
Երբ նրան բռնեց, բանտ դրեց և յուրաքանչյուրը չորս զինվորից բաղկացած չորս խմբի հանձնեց, որ պահպանեն նրան, որովհետև կամենում էր Զատկից հետո նրան ժողովրդի առաջ հանել։
Երբ Հերովդեսն ուզեց նրան դուրս բերել, այդ գիշեր Պետրոսը, կրկնակի շղթաներով կապված, երկու զինվորների միջև քնած էր, իսկ պահապանները դռան առաջ պահպանում էին բանտը։
Երբ բանտապետն արթնացավ և բանտի դռները բացված տեսավ, սուրը քաշեց և ուզում էր ինքն իրեն սպանել՝ կարծելով, թե բանտարկյալները փախել են։
Հաջորդ օրն այնտեղից դուրս գալով՝ եկանք Կեսարիա և մտնելով Փիլիպպոս ավետարանչի՝ յոթ սարկավագներից մեկի տունը, օթևանեցինք նրա մոտ։
Իսկ Փիլիպպոսը հայտնվեց Ազովտոսում։ Եվ շրջելով ավետարանում էր բոլոր քաղաքներին, մինչև որ հասավ Կեսարիա։
Դավիթը բնակվեց անապատի մեջ, Մասերեթի կիրճերում. մնում էր Զիփ անապատի միգապատ լեռան վրա, մթին երկրում։ Սավուղն անընդհատ նրան էր որոնում, սակայն Տերը նրա ձեռքը չմատնեց Դավթին։