Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 12:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Հերովդեսը ցասումով էր լցված տյուրոսցիների և սիդովնացիների դեմ։ Նրանք միաբանված՝ եկան նրա մոտ և համոզելով Բղաստոսին՝ թագավորի սենեկապետին, խաղաղություն խնդրեցին, քանի որ իրենց երկիրն արքունիքից էր կերակրվում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Հերովդեսը Տյուրոսի և Սիդովնի բնակիչների հետ պայքարի մեջ էր։ Նրանք միաբանված ներկայացան նրան և համոզելով Բլաստոսին՝ արքունի սենեկապետին, խաղաղություն էին խնդրում, որովհետև իրենց երկիրն արքունիքից էր կերակրվում։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 12:20
24 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք արծաթ տվեցին քարահատներին ու հյուսներին։ Սիդովնացիներին ու տյուրացիներին տվեցին կերակուր, ըմպելիք ու ձեթ, որպեսզի Լիբանանից ծովով մինչև Հոպպե մայրի փայտ բերեն, ինչպես որ հրամայել էր նրանց պարսից Կյուրոս թագավորը։


Հուդան ու Իսրայելի որդիներն են քեզ հետ առևտուր արել. ցորենով ու խնկով, դարչինով ու ընտիր-ընտիր մեղրով, յուղով ու խեժով են լցրել քո խառնիխուռն առևտուրը։


Եվ տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիներն իրենց սերնդի մեջ ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները»։


Եթե իշխանավորը զայրանա քեզ վրա, տեղիցդ չշարժվես, քանի որ քաղցր աղաչանքը կարող է կանխել ծանր սխալները։


հանդուգն կերպով կռվի մեջ մի՛ մտիր, որ հետո չզղջաս։ Երբ քո բարեկամը քեզ նախատի,


Խոսքի իշխանությունն արդարության սկիզբն է, իսկ հակառակությունն ու կռիվը առաջնորդում են չքավորության։


Արդ, ցորենը, գարին, ձեթն ու գինին, որ հիշատակել է իմ Տերը, թող ուղարկի իր ծառաներին,


Քո ծառաներին՝ փայտ կտրող գործավորներին, իբրև ռոճիկ կտամ քսան հազար քոռ ցորեն, քսան հազար քոռ գարի, քսան հազար չափ գինի և քսան հազար չափ ձեթ»։


Ապա սահմանները հետ են դառնում Ռամա, մինչև ամրացված Տյուրոս քաղաքը, շրջվում են դեպի Սոսա և վերջանում են ծովում, Ակզիփի կալվածքում.


Քանանացիների սահմանները ձգվեցին Սիդովնից դեպի Գերարա և Գազա, դեպի Սոդոմ ու Գոմոր, Ադամա ու Սեբոյիմ՝ մինչև Լասա։


Քանանը ծնեց Սիդովնին՝ իր անդրանիկին, քետացիներին,


Ծրագիրը հաստատվում է մտքով. պատերազմը մղվում է իմաստությամբ։


Եվ որոշված օրը Հերովդեսը, թագավորական զգեստ հագած, ատյան էր նստել ու հրապարակավ խոսում էր նրանց հետ։


Երբ Կիպրոսը երևաց, այն թողեցինք ձախ կողմում, նավարկեցինք դեպի Ասորիք և իջանք Տյուրոս, քանի որ նավն այնտեղ էր իր բեռները թափելու։


Եվ նավն առաջ մղելով՝ Տյուրոսից հասանք Պտղոմայիս ու եղբայրներին ողջույն տալով՝ մեկ օր նրանց մոտ մնացինք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ