Գործք Առաքելոց 10:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պետրոսը պատասխանեց. «Քա՛վ լիցի, Տե՛ր, որովհետև երբեք պիղծ և անմաքուր բան չեմ կերել»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Պետրոսն ասաց. «Քա՛վ լիցի, Տե՛ր, որովհետև ես երբեք պիղծ և անմաքուր բան չեմ կերել»։ |
Այդպես չի լինի, այլ միայն տղամարդիկ թող գնան և պաշտեն Աստծուն, քանի որ այդքան ուզում եք»։ Եվ նրանց վռնդեցին փարավոնի մոտից։
Ես էլ ասում եմ. «Քա՛վ լիցի, Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, թե հոգիս երբևէ ապականվի պղծությունների մեջ. ես մեռելոտի կամ գազանից հոշոտված անասունի միս ծննդիցս ի վեր մինչև այժմ երբեք չեմ կերել, ու բերանս էլ որևէ պիղծ միս չի մտել»։
Տարբերակե՛ք մաքուր անասունները անմաքուր անասուններից, մաքուր թռչունները՝ անմաքուրներից, ձեզ մի՛ պղծեք անմաքուր անասուններով, թռչուններով ու երկրի ամեն տեսակ սողուններով, որոնց ես առանձնացրել եմ ձեզ համար՝ իբրև անմաքուրների։
Պետրոսը, նրան մի կողմ տանելով, սկսեց վիճել նրա հետ և ասել. «Քա՛վ լիցի քեզ, Տե՛ր, այդպիսի բան քեզ չի պատահի»։
Իմաստունները պատասխան տվեցին և ասացին. “Այնպես չլինի, որ թե՛ մեզ և թե՛ ձեզ չբավականացնի, ուստի գնացե՛ք վաճառողների մոտ և գնե՛ք ձեզ համար”։
Տեսնելով, որ Հիսուսի աշակերտներից ոմանք անմաքուր ձեռքերով, այսինքն՝ անլվա էին հաց ուտում, բամբասեցին,
Կինը նրան ասաց. «Տե՛ր, սակայն դու անգամ դույլ չունես, իսկ այս ջրհորն էլ խորն է. ուրեմն կենդանի ջուր որտեղի՞ց կունենաս։
Պետրոսը նրանց ասաց. «Դուք ինքներդ գիտեք, որ հրեա մարդուն չի կարելի օտարազգու հետ շփվել կամ նրան մոտենալ, սակայն Աստված ինձ ցույց տվեց, որ մարդկանցից ոչ մեկին պետք չէ պիղծ կամ անմաքուր համարել.
Եվ ես պատասխանեցի. “Ո՞վ ես, Տե՛ր”։ Եվ ինձ ասաց. “Ես Նազովրեցի Հիսուսն եմ, որին դու հալածում ես”։