60 Բայց մանկան մայրը պատասխանեց և ասաց. «Ո՛չ, այլ Հովհաննես պետք է կոչվի»։
60 բայց նրա մայրն ասաց. «Ո՛չ, այլ Հովհաննես պիտի կոչվի»։
Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Զաքա՛րիա, որովհետև քո աղոթքը լսելի եղավ. քո կինը՝ Եղիսաբեթը, որդի կծնի քեզ, և նրա անունը Հովհաննես կդնես։
Նաթան մարգարեի միջոցով պատգամ հղեց, և նա մանկան անունը ի սեր Տիրոջ Հեդեդի դրեց։
Ես մերձեցա իմ մարգարե կնոջը, նա հղիացավ ու մի որդի ծնեց։ Տերն ինձ ասաց. «Նրա անունը դի՛ր “Արագ-արագ կողոպտի՛ր և շուտ-շուտ ավա՛ր առ”,
Նա մի տախտակ ուզեց և վրան գրեց. «Դրա անունը Հովհաննես է»։ Եվ ամենքը զարմացան։
բայց նրա հետ չհարաբերվեց, մինչև Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն, որի անունը Հիսուս դրեց։
Նրան ասացին. «Սակայն քո ազգատոհմի մեջ չկա մեկը, որի անունը Հովհաննես լինի»։