Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գործք Առաքելոց 10:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Կեսարիայում Կոռնելիոս անունով մի մարդ կար, մի հարյուրապետ «Իտալական» կոչվող գնդից։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Կեսարիայում Կոռնելիոս անունով մի մարդ կար՝ «Իտալական» կոչվող գնդի հարյուրապետ։

Տես գլուխը



Գործք Առաքելոց 10:1
19 Խաչաձեւ Հղումներ  

Այն ժամանակ կառավարչի զինվորները Հիսուսին տարան պալատ և նրա շուրջը հավաքեցին ողջ գունդը։


Իսկ հարյուրապետը և նրանք, որ նրա հետ Հիսուսի վրա պահակություն էին անում, երբ տեսան երկրաշարժը և պատահածները, սարսափահար եղան և ասացին. «Իսկապես որ Աստծու Որդին էր սա»։


Զինվորները Հիսուսին ներսի գավիթը տարան, որ պալատի բակն էր, և մեկտեղ կանչեցին ողջ գունդը։


Այնտեղ մի հարյուրապետ կար, որի սիրելի ծառան ծանր հիվանդացել էր և մերձիմահ էր։


Իսկ գունդը, հազարապետը և հրեաների պահակները բռնեցին Հիսուսին ու կապեցին։


Եվ Հուդան, իր հետ վերցնելով գունդը և քահանայապետների ու փարիսեցիների կողմից ուղարկված պահակների, այնտեղ եկավ ջահերով, լապտերներով ու զենքերով։


Հաջորդ օրը մտան Կեսարիա։ Կոռնելիոսը նրանց էր սպասում՝ կանչած լինելով իր ազգականներին և մտերիմ բարեկամներին։


Նրան ուզում էին սպանել։ Գնդի հազարապետին լուր հասավ, թե ամբողջ Երուսաղեմը խռովվել է։


Հաջորդ օրն այնտեղից դուրս գալով՝ եկանք Կեսարիա և մտնելով Փիլիպպոս ավետարանչի՝ յոթ սարկավագներից մեկի տունը, օթևանեցինք նրա մոտ։


Երբ նրան թոկերով պինդ կապեցին, Պողոսն ասաց վերակացու հարյուրապետին. «Օրինավո՞ր եք համարում ծեծել հռոմեացի և չդատված մարդուն»։


Այնուհետև հարյուրապետերից երկուսին իր մոտ կանչեց ու ասաց. «Գիշերվա երրորդ ժամից մինչև Կեսարիա գնալու համար պատրաստե՛ք երկու հարյուր զինվոր, յոթանասուն հեծյալներ և երկու հարյուր նիզակավորներ,


Հեծյալները մտան Կեսարիա և նամակը կուսակալին տալով՝ Պողոսին էլ կանգնեցրին նրա առաջ։


Երբ Փեստոսն իշխանության անցավ, երեք օր հետո Կեսարիայից Երուսաղեմ բարձրացավ։


Մի քանի օր անցնելուց հետո Ագրիպպաս արքան և Բերենիկեն Կեսարիա եկան՝ Փեստոսին ողջունելու։


Երբ մեզ հրամայվեց նավարկել դեպի Իտալիա, Պողոսին և մի քանի այլ կալանավորների հանձնեցին կայսերական գնդից մի հարյուրապետի, որի անունը Հուլիոս էր։


Պողոսը հարյուրապետին և զինվորներին ասաց. «Եթե դրանք նավի մեջ չմնան, դուք ազատվել չեք կարող»։


Սակայն հարյուրապետը, կամենալով Պողոսին փրկել, նրանց ծրագրին արգելք եղավ. հրամայեց, որ ովքեր կարող են լողալ, նախ նրանք ջուրը նետվեն և ցամաք ելնեն,


Իսկ Փիլիպպոսը հայտնվեց Ազովտոսում։ Եվ շրջելով ավետարանում էր բոլոր քաղաքներին, մինչև որ հասավ Կեսարիա։