Քանի որ լսեցինք, թե մեզանից համարվող ոմանք, որոնց մենք նման հրաման չենք տվել, խռովեցրել են ձեզ խոսքերով և խախտել ձեր մտքերը՝ ասելով, թե պետք է թլփատվել և օրենքը պահել։
Գաղատացիներին 5:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես հույս ունեմ ձեր հանդեպ Տիրոջով, որ ուրիշ կերպ չեք խորհելու, իսկ ով խռովեցնում է ձեզ, դատապարտության է ենթարկվելու, ով էլ լինի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես ձեզ վրա Տիրոջով հույս ունեմ, որ ուրիշ բան չեք մտածի, ու ձեզ խռովեցնողը, ով էլ որ լինի, դատապարտության է ենթարկվելու։ |
Քանի որ լսեցինք, թե մեզանից համարվող ոմանք, որոնց մենք նման հրաման չենք տվել, խռովեցրել են ձեզ խոսքերով և խախտել ձեր մտքերը՝ ասելով, թե պետք է թլփատվել և օրենքը պահել։
հանձնե՛ք այդպիսի մեկին սատանային՝ նրա մարմնի կորստյան համար, որպեսզի նրա հոգին փրկվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի դատաստանի օրը։
Աղաչում եմ, մի՛ ստիպեք, որ երբ մոտ լինեմ, խստությամբ վարվեմ կամ հանդուգն գտնվեմ նրանց նկատմամբ, ովքեր կարծում են, թե մենք մարդկային շարժառիթներով ենք առաջնորդվում։
Ուստի հեռվից այս ամենը գրում եմ, որ երբ գամ, խստությամբ չվարվեմ այն իշխանությամբ, որ Տերն ինձ տվեց՝ հաստատելու և ոչ թե քանդելու համար։
Եվ այս ամենը գրեցի նրա համար, որ երբ գամ, տրտմություն չկրեմ նրանցից, որոնցով պետք է ուրախանամ. վստահ եմ ձեր բոլորի վրա, որ իմ ուրախությունը ձեր բոլորինն է։
Այսուհետև մենք ոչ ոքի չենք ճանաչում մարդկային չափանիշով. որովհետև թեպետ մարդկային չափանիշով էինք ճանաչում Քրիստոսին, սակայն այժմ այլևս նույն ձևով չենք ճանաչում։
Նրանց հետ ուղարկեցինք նաև մեր այն եղբորը, որին փորձեցինք շատ բաների մեջ՝ միշտ պատրաստակամ գտնելով։ Եվ այժմ նա է՛լ ավելի պատրաստակամ է ձեր հանդեպ իր ունեցած մեծ վստահությամբ։
Ուրիշ ավետարան չկա, այլ միայն կան ոմանք, որ ալեկոծում են ձեզ և ուզում են խեղաթյուրել Քրիստոսի Ավետարանը։
որոնք սպրդել էին՝ լրտեսելու մեր այն ազատությունը, որ ունենք Քրիստոս Հիսուսով, որպեսզի մեզ ծառա դարձնեն։
Ինչ վերաբերում է երևելիներին (ինձ համար կարևոր չէ, թե նրանք մի ժամանակ ի՛նչ են եղել, որովհետև Աստված մարդկանց միջև աչառություն չի անում (Բ Օր. 10.17բ)), այդ երևելիներն իմ ասածի վրա որևէ նոր բան չավելացրեցին։
Ո՛վ անմիտ գաղատացիներ, ո՞վ հրապուրեց ձեզ, որոնց աչքերի առաջ Հիսուս Քրիստոսը ներկայացվեց խաչված։
Նրանք ձեր նախանձախնդրությունն են գրգռում ոչ բարի նպատակով և ուզում են խոչընդոտ լինել ձեզ, որպեսզի նախանձախնդիր լինեք իրենց հանդեպ։
Այսուհետև ոչ ոք թող ինձ նեղություն չպատճառի, որովհետև ես իմ մարմնի մեջ կրում եմ Քրիստոսի չարչարանքները։
Այսուհետև ձեզնից նրանք, ովքեր կատարյալ են, նույն ձևով թող խորհեն, իսկ եթե որևէ բանի շուրջ ուրիշ կերպ խորհեք, Աստված ձեզ դրա մասին էլ կհայտնի։
Դրանց թվում են Հիմենոսն ու Ալեքսանդրոսը, որոնց հանձնեցի սատանային, որպեսզի սովորեն չհայհոյել։