Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 15:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Քանի որ լսեցինք, թե մեզանից համարվող ոմանք, որոնց մենք նման հրաման չենք տվել, խռովեցրել են ձեզ խոսքերով և խախտել ձեր մտքերը՝ ասելով, թե պետք է թլփատվել և օրենքը պահել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Քանի որ լսեցինք, որ մեզանից ոմանք, որոնց մենք չէինք հրամայել, խոսքերով խռովեցրել են ձեզ ու ձեր հոգիները խաթարել,

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 15:24
12 Խաչաձեւ Հղումներ  

Երանի՜ թե արմատից կտրվեին նրանք, ովքեր խռովեցնում են ձեզ։


Ես հույս ունեմ ձեր հանդեպ Տիրոջով, որ ուրիշ կերպ չեք խորհելու, իսկ ով խռովեցնում է ձեզ, դատապարտության է ենթարկվելու, ով էլ լինի։


Հրեաստանից ոմանք իջել էին Անտիոք և եղբայրներին ուսուցանում էին. «Եթե Մովսեսի օրենքի համաձայն չթլփատվեք, չեք կարող փրկվել»։


Ուրիշ ավետարան չկա, այլ միայն կան ոմանք, որ ալեկոծում են ձեզ և ուզում են խեղաթյուրել Քրիստոսի Ավետարանը։


Մեր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետև, եթե մեզնից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային։ Բայց մեզնից ելան, որպեսզի հայտնի լիներ, որ նրանք ամենքը մեզնից չեն։


Այս ամենը հիշեցրո՛ւ նրանց՝ պարտավորեցնելով Աստծու առաջ, որ բանակռիվ չանեն, մի բան, որ որևէ օգտակարություն չունի, այլ կործանման է տանում լսողներին։


Դուք, որ ուզում եք Օրենքով արդարանալ, Քրիստոսից կտրված եք, շնորհից զրկված։


Այսպես է ասում Զորությունների Տերը. «Մի՛ լսեք այն մարգարեների խոսքերը, որ ձեզ համար մարգարեություն են անում. դրանք փուչ բաներ են ասում ձեզ, իրենց մտքի տեսիլքներից են խոսում և ոչ թե Տիրոջ բերանից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ