Մենք կնմանվենք ձեզ և կբնակվենք ձեր մեջ, եթե դուք ևս նմանվեք մեզ՝ թլփատելով ձեր բոլոր արու զավակներին։
Գաղատացիներին 4:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, եղե՛ք ինձ նման, որովհետև ես էլ ձեզ նման եմ եղել։ Դուք իմ նկատմամբ անիրավ բան չեք արել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինձ նմա՛ն եղեք, որովհետև ես էլ ձեզ նման եմ։ Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ. դուք ինձ ոչ մի վնաս չեք տվել։ |
Մենք կնմանվենք ձեզ և կբնակվենք ձեր մեջ, եթե դուք ևս նմանվեք մեզ՝ թլփատելով ձեր բոլոր արու զավակներին։
Իսրայելի արքան ասաց Հովսափատին. «Մեզ հետ կհարձակվե՞ս Գաղաադի Ռամաթ քաղաքի վրա»։ Հովսափատն ասաց Իսրայելի արքային. «Մի ենք ես և դու, մի են իմ զորքն ու քո զորքը, մի են իմ երիվարներն ու քո երիվարները»։
Բայց քո մասին տեղեկացան, թե հեթանոսների մեջ գտնվող բոլոր հրեաներին Մովսեսի օրենքի դեմ ես ուսուցանում՝ ասելով, որ նրանք իրենց որդիներին չթլփատեն և կրոնի սովորույթների համաձայն չգնան։
Իսկ եթե ինչ-որ մեկը տրտմեցրեց, ոչ թե միայն ինձ տրտմեցրեց, այլ, չափազանցրած չլինելու համար, նաև որոշ չափով ձեզ բոլորիդ։
Երբ տեսա, որ շիտակ չեն ընթանում դեպի Ավետարանի ճշմարտությունը, ամենքի առաջ Կեփասին ասացի. «Եթե դու, որ հրեա ես, ապրում ես հեթանոսաբար և ոչ հրեաբար, ինչո՞ւ ես հեթանոսներին ստիպում հրեաբար լինել»։
Իսկ ես չլինի թե մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչից բացի ուրիշ բանով պարծենամ։ Այդ խաչի միջոցով աշխարհն ինձ համար խաչված է, ես էլ՝ աշխարհի համար։