Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գործք Առաքելոց 21:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Բայց քո մասին տեղեկացան, թե հեթանոսների մեջ գտնվող բոլոր հրեաներին Մովսեսի օրենքի դեմ ես ուսուցանում՝ ասելով, որ նրանք իրենց որդիներին չթլփատեն և կրոնի սովորույթների համաձայն չգնան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Բայց քո մասին իմացել են, որ հեթանոսների մեջ եղող բոլոր հրեաներին սովորեցնում ես Մովսեսի օրենքից հրաժարվել՝ ասելով, որ իրենց երեխաներին չթլփատեն և հրեական ավանդույթները չպահեն։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 21:21
12 Խաչաձեւ Հղումներ  

Պողոսն ուզեց նրան իր հետ տանել ու վերցրեց թլփատեց նրան այդ տեղերում գտնվող հրեաների պատճառով, քանի որ բոլորն էլ գիտեին, թե նրա հայրը հեթանոս էր։


Արդ, ի՞նչ պետք է լինի. հաստատապես կլսեն, որ եկել ես։


աղաղակում էին. «Ո՛վ իսրայելացիներ, օգնե՛ք, այս մարդն է, որ ամենուր ամենքին ընդդեմ ժողովրդի և օրենքի ու այս սրբավայրի է ուսուցանում. մինչև իսկ հեթանոսներին տաճար մտցրեց և այս սուրբ տեղը պղծեց»։


Երեք օր հետո նա հրավիրեց հրեաների գլխավորներին։ Երբ նրանք եկան, Պողոսը նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, ժողովրդին կամ հայրենի ավանդույթներին հակառակ ոչինչ գործած չլինելով, Երուսաղեմում կալանավորվեցի և մատնվեցի հռոմեացիների ձեռքը։


Արգելում էին մեզ քարոզել հեթանոսներին փրկության համար և այդպիսով շարունակ ամբողջացնում են իրենց մեղքի չափը։ Բայց արդեն նրանց վրա է հասել բարկությունը մինչև վերջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ