Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Իսրայելի արքան ասաց Հովսափատին. «Մեզ հետ կհարձակվե՞ս Գաղաադի Ռամաթ քաղաքի վրա»։ Հովսափատն ասաց Իսրայելի արքային. «Մի ենք ես և դու, մի են իմ զորքն ու քո զորքը, մի են իմ երիվարներն ու քո երիվարները»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Եվ ասաց Հոսափատին. «Ինձ հետ պատերազմելու կգա՞ս Ռամովթ-Գաղաադի վրա»։ Եվ Հոսափատն ասաց Իսրայելի թագավորին. «Ինչպես դու, այնպես էլ ես, ինչպես քո բանակը, այնպես էլ իմ բանակը, ինչպես քո ձիերը, այնպես էլ իմ ձիերը»։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:4
13 Խաչաձեւ Հղումներ  

Նա Հուդայի Հովսափատ արքայի մոտ մարդ ուղարկեց՝ ասելով. «Մովաբացիների արքան ըմբոստացել է իմ դեմ, կգա՞ս ինձ հետ մովաբացիների դեմ պատերազմելու»։ Նա ասաց. «Կելնեմ, քանզի մի ենք ես ու դու, մի են իմ ու քո զորքը, և մի են իմ ու քո երիվարները»։


և մասնակից մի՛ եղեք խավարի անպտուղ գործերին, այլ հատկապես բացահայտորեն դատապարտե՛ք դրանք,


Եվ ով հաղթի ու իմ գործերը պահի մինչև վերջ, նրան իշխանություն պիտի տամ ազգերի վրա։


Եթե մեկը նրան բարև ասի, մասնակից կլինի նրա չար գործերին։


Մի՛ խաբվեք. «Վատ շրջապատը փչացնում է լավ բարքերը»։


Իմաստունների հետ ընթացողը իմաստուն կլինի, անզգամներին ընկերացողը հայտնի կդառնա։


Նրան ընդառաջ եկավ Անանիա մարգարեի որդի Հեուն և ասաց Հովսափատ արքային. «Պե՞տք էր, որ մեղավորին օգնեիր կամ Տիրոջ ատելի մարդուն բարեկամ լինեիր։ Այդ պատճառով քեզ վրա իջավ Տիրոջ բարկությունը,


Իսրայելի արքա Աքաաբն ասաց Հուդայի արքա Հովսափատին. «Ինձ հետ Գաղաադի Ռամովթ քաղաքի վրա կհարձակվե՞ս»։ Նա ասաց. «Ես ու դու նույնն ենք. և ինչպես քո զորքն է, այդպես էլ իմ զորքը կլինի քեզ հետ պատերազմում»։


Գաբերի որդի Եկմաալը՝ Ռամոթ Գաղաադում։ Նրան էին պատկանում Մանասեի որդի Հայիրի ավանները Գաղաադում, Երգաբի գավառը՝ Բասանում, վաթսուն պարսպապատ, պղնձե նիգերով ամրացված մեծ քաղաքներ։


Հուդայի երկրի արքա Հովսափատն ասաց Իսրայելի արքային. «Տիրոջ կամքը հարցրո՛ւ այսօր»։


Իսրայելի արքան Հուդայի արքա Հովսափատի հետ շարժվեց դեպի Գաղաադի Ռամաթ քաղաքը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ