Գաղատացիներին 3:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև բոլորդ էլ Աստծու որդիներ եք Հիսուս Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև ամենքդ Աստծու որդիներ եք Քրիստոս Հիսուսին հավատալով։ |
Հիսուսը նրան ասաց. «Ինձ մի՛ մոտեցիր, քանի որ դեռ Հորս մոտ չեմ բարձրացել. հիմա դու գնա՛ իմ եղբայրների մոտ ու նրանց ասա՛, որ ես բարձրանում եմ իմ Հոր և ձեր Հոր մոտ, իմ Աստծու և ձեր Աստծու մոտ»։
Եթե այդպես է, ուրեմն ոչ մի դատապարտություն չկա նրանց համար, ովքեր Քրիստոս Հիսուսի մեջ են.
Պողոսը՝ Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալը, և Տիմոթեոս եղբայրը, Աստծու եկեղեցուն, որ Կորնթոսում է, ամբողջ Աքայիայում գտնվող բոլոր սրբերով հանդերձ.
Ես կլինեմ ձեզ համար հայր, և դուք կլինեք ինձ համար որդիներ ու դուստրեր (Բ Թագ. 7.14, Ա Մն. 17.13, Ես. 43.6, Երմ. 31.9),- ասում է Ամենակալ Տերը»։
Այլևս խտրություն չկա ո՛չ հրեայի և հեթանոսի, ո՛չ ծառայի և ազատի, ո՛չ արուի և էգի, որովհետև դուք ամենքդ մեկ եք Քրիստոս Հիսուսով։
և չանարգեցիք ու չարհամարհեցիք այն նեղությունը, որ կրում էի իմ մարմնի մեջ, ընդհակառակը, ինձ ընդունեցիք իբրև Աստծու հրեշտակի, իբրև Քրիստոս Հիսուսի։
Նրանք, ովքեր Քրիստոսին են պատկանում, խաչեցին իրենց մարմինները՝ կրքերով ու ցանկություններով հանդերձ։
որովհետև Քրիստոս Հիսուսով ո՛չ թլփատությունը զորություն ունի, ո՛չ անթլփատությունը, այլ հավատը, որ գործում է սիրո օգնությամբ։
Պողոսը՝ Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալը, Եփեսոսում գտնվող սրբերին ու Քրիստոսին հավատացողներին։
«Դուք Տիրոջ՝ ձեր Աստծու որդիներն եք։ Մեռելի վրա սգալիս ձեզ մի՛ ծվատեք և ձեր ճակատի մազերը մի՛ փետեք,
Պողոսը և Տիմոթեոսը՝ Հիսուս Քրիստոսի ծառաները, Քրիստոս Հիսուսով բոլոր սրբերին, որ Փիլիպպեի կողմերում են, եպիսկոպոսներով ու սարկավագներով հանդերձ։
որպեսզի լինեք անբասիր ու անարատ, Աստծու որդիներ, անմեղ՝ կամակոր ու խոտորված սերնդի մեջ։ Նրանց մեջ պիտի երևաք ինչպես լուսատուներն աշխարհում՝
լսելով Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած ձեր հավատի և բոլոր սրբերի հանդեպ ունեցած ձեր սիրո մասին,
Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի բանտարկյալը, և Տիմոթեոս եղբայրը, Փիլիմոնին՝ մեր սիրելիին և գործակցին,
բայց հանուն սիրո նախընտրում եմ աղաչել՝ լինելով այսպիսին, ինչպիսին եմ, ես՝ Պողոսս, ծերացած, այժմ առավել ևս Հիսուս Քրիստոսի բանտարկյալս։
Հաղթողները պիտի ժառանգեն այս ամենը, և ես նրանց համար Աստված պիտի լինեմ, նրանք էլ՝ ինձ համար որդիներ։