Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գաղատացիներին 4:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 և չանարգեցիք ու չարհամարհեցիք այն նեղությունը, որ կրում էի իմ մարմնի մեջ, ընդհակառակը, ինձ ընդունեցիք իբրև Աստծու հրեշտակի, իբրև Քրիստոս Հիսուսի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եվ իմ տկարությունը, որ իմ մարմնի մեջ էր, չանարգեցիք ու չարհամարհեցիք, այլ ինձ իբրև Աստծու հրեշտակի ընդունեցիք, ինչպես Քրիստոս Հիսուսին։

Տես գլուխը Պատճենել




Գաղատացիներին 4:14
23 Խաչաձեւ Հղումներ  

Ով ձե՛զ է ընդունում, ի՛նձ է ընդունում, և ով ի՛նձ է ընդունում, ինձ ուղարկողին է ընդունում։


Դրա համար էլ մենք չենք դադարում Աստծուն գոհություն հայտնելուց, որովհետև Աստծու խոսքի քարոզությունը մեզնից լսելով՝ այն ընդունեցիք ոչ որպես մարդկանց խոսք, այլ ինչպես ճշմարիտ է, որպես Աստծու խոսք, որը և ներգործում է ձեր՝ հավատացյալներիդ մեջ։


Մի՛ մոռացեք օտարասիրությունը, որովհետև դրա շնորհիվ ոմանք հրեշտակներ հյուրընկալեցին առանց իմանալու։


Արդ, պատգամավորներ ենք Քրիստոսի համար, որպես թե Աստված ինքն է պատգամում մեր միջոցով. աղաչում ենք հանուն Քրիստոսի. հաշտվե՛ք Աստծու հետ։


Քահանայի շուրթերը գիտություն պիտի պահպանեն, և նրա բերանից օրենք պիտի փնտրեն, քանի որ Ամենակալ Տիրոջ պատգամաբեր է։


Եվ կլինի, որ այն օրը Տերը կպաշտպանի Երուսաղեմի բոլոր բնակիչներին. և կլինի, որ այն օրը տկարը կլինի Դավթի պես, և Դավթի տունը՝ Աստծու տան պես, Տիրոջ հրեշտակի պես՝ նրանց առաջ»։


Մեմփիբոսթեն նրան ասաց. «Տե՛ր իմ արքա, ծառաս ինձ խաբեց, քանի որ քո ծառան նրան ասաց՝ “Համետի՛ր էշը, որ հեծնեմ ու գնամ արքայի մոտ”, քանի որ քո ծառան կաղ է։


Եվ կինն ասաց. «Թող իմ տեր արքայի խոսքը բարով կատարվի, քանի որ իմ տեր արքան նման է Աստծու հրեշտակի, որը պատրաստ է լսելու բարին ու չարը, և թող Տերը՝ քո Աստվածը, քեզ հետ լինի»։


Ահա թե ինչու, ով անարգում է այս պատվերը, ոչ թե մարդուն է անարգում, այլ Աստծուն, որ Սուրբ Հոգին շնորհեց ձեզ։


Գիտեք, որ մարմնով տկար էի, երբ ձեզ սկզբում քարոզեցի Ավետարանը,


Մենք հիմա՞ր դարձանք հանուն Քրիստոսի, իսկ դուք՝ իմաստո՞ւն Քրիստոսով, մենք տկա՞ր, իսկ դուք՝ հզո՞ր, դուք՝ փառավորվա՞ծ, իսկ մենք՝ անա՞րգ։


Աստված ընտրեց աշխարհի ոչ տոհմիկներին, արհամարհելիներին և ոչինչ համարվողներին, որպեսզի ոչնչի վերածի ինչ-որ բան համարվածներին.


Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, իմ ուղարկածին ընդունողն ինձ է ընդունում, և ինձ ընդունողն ընդունում է նրան, ով ուղարկեց ինձ»։


Ով ձեզ լսում է, ինձ է լսում, և ով ձեզ մերժում է, ինձ է մերժում, և ով ինձ է մերժում, ինձ ուղարկողին է մերժում, և ով ինձ է լսում, լսում է նրան, ով ինձ ուղարկեց»։


Թագավորը կպատասխանի և նրանց կասի. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքրիկ եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ համար արեցիք”։


Եվ ով իմ անունով մի այսպիսի մանկան ընդունի, ի՛նձ ընդունած կլինի։


Արդ, ես ինքս ինձ ասացի. «Իմաստությունը լավ է ուժից, բայց արհամարհված է աղքատի իմաստությունը և չլսված՝ նրա խոսքերը»։


Սահմանված ժամանակ պատրաստվեց իր տների կործանումն օտարից, ավերումն անօրենների ձեռքով։


որովհետև բոլորդ էլ Աստծու որդիներ եք Հիսուս Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատով։


Այլևս խտրություն չկա ո՛չ հրեայի և հեթանոսի, ո՛չ ծառայի և ազատի, ո՛չ արուի և էգի, որովհետև դուք ամենքդ մեկ եք Քրիստոս Հիսուսով։


Իսկ արդ որտե՞ղ է ձեր երանությունը։ Վկայում եմ ձեզ, եթե հնարավոր լիներ, ձեր աչքերը կհանեիք և կտայիք ինձ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ