Գաղատացիներին 2:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մյուս հրեաներն էլ հետևեցին նրա կեղծավոր ընթացքին, մինչև իսկ Բառնաբասը ներքաշվեց նրանց կեղծավոր ընթացքի մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրա հետ ուրիշ հրեաներ էլ կեղծավորություն արեցին, այն աստիճան, որ Բառնաբասն էլ նրանց կեղծավորությամբ տարվեց։ |
Բացի այդ, ես ո՞ւմ պիտի ծառայեմ, եթե ոչ նրա որդուն։ Ինչպես որ ծառայել եմ քո հորը, այդպես էլ կծառայեմ քեզ»։
Սատկած ճանճերն ապականում են անուշահոտ յուղերը։ Սակավ իմաստությունն ավելի հարգի է, քան մեծ, բայց անմիտ փառքը։
Դուք նույնպես արտաքինից մարդկանց արդար եք երևում, մինչ ներսից լի եք կեղծավորությամբ ու անօրենությամբ։
Այդպես արեց նաև Հովսեփը, որ ղևտացի էր և կիպրացի, և որն առաքյալների կողմից Բառնաբաս կոչվեց (որ թարգմանվում է «մխիթարության որդի»),
Այնուհետև՝ տասնչորս տարի հետո, կրկին բարձրացա Երուսաղեմ Բառնաբասի հետ՝ ինձ հետ վերցնելով նաև Տիտոսին։
երբ Հակոբոսը, Կեփասն ու Հովհաննեսը, որ եկեղեցու սյուներն էին համարվում, իմացան ինձ տրված շնորհի մասին, ինձ և Բառնաբասին ձեռք մեկնեցին՝ որպես հավանության նշան, որպեսզի մենք գնանք հեթանոսների մեջ, իսկ իրենք՝ թլփատվածների։
Որպեսզի այսուհետև չլինենք երեխաներ, որոնք տարուբերվում ու քշվում են տարբեր վարդապետությունների հողմերից, մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ խաբում ու մոլորեցնում են։
Տեսակ-տեսակ և օտարոտի ուսմունքների մեջ մի՛ տատանվեք, քանզի լավ է շնորհով ամրացնել սիրտը և ոչ թե կերակուրով, որով ոչ մի օգուտ չստացան նրանք, որ այդպես ընթացան։