Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 27:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Եվ ասաց. «Դու իմ որդի Եսա՞վն ես»։ Նա պատասխանեց. «Ես եմ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Եվ ասաց. «Սա դո՞ւ ես, իմ որդի՛ Եսավ»։ Նա ասաց. «Ես եմ»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 27:24
16 Խաչաձեւ Հղումներ  

Եվ չճանաչեց նրան, որովհետև նրա ձեռքերն իր եղբայր Եսավի ձեռքերի նման մազոտ էին։ Եվ օրհնեց նրան։


Իսահակն ասաց. «Մատուցի՛ր ինձ, որ ուտեմ քո որսից, որդյա՛կ, որպեսզի օրհնեմ քեզ»։ Հակոբը մատուցեց նրան, և նա կերավ։ Նրան գինի բերեց, և նա խմեց։


Արքան ասաց նրան. «Ի՞նչ է եղել քեզ»։ Նա ասաց. «Ես մեծ տագնապի մեջ եմ։ Մի այրի կին եմ ես, ամուսինս մահացել է։


Նա ասաց նրան. «Ես էլ եմ մարգարե քեզ պես. Տիրոջ հրեշտակը խոսեց ինձ հետ՝ ասելով. “Նրան քեզ մոտ՝ քո տո՛ւն տար, թող հաց ուտի ու ջուր խմի”»։


Հանցավոր եղար բերանիդ խոսքերով, իսկ հզորների խոսքերը չքննեցիր։


Ճշմարիտ շուրթերը հաստատում են վկայությունը, իսկ ստախոս լեզուն վայրկյանի կյանք ունի։


Տիրոջ առջև պիղծ են ստախոս շուրթերը, իսկ հավատարիմ մարդը ընդունելի է նրան։


Սուտ և զուր խոսքը հեռո՛ւ տար ինձնից։ Հարստություն և աղքատություն մի՛ տուր ինձ, այլ կշռի՛ր ինձ արժանին բավականությամբ։


Այս բաներն են, որ պիտի անեք. խոսե՛ք ճշմարտությունը, յուրաքանչյուրն իր ընկերոջը, խաղաղությա՛ն դատաստան և արդա՛ր դատ արեք ձեր դռների առաջ.


Ուստի հեռո՛ւ վանեք ստախոսությունը, յուրաքանչյուր ոք թող իր ընկերոջն ասի ճշմարտությունը (Զաք. 8.16), որովհետև միմյանց անդամներ ենք։


Մի՛ ստեք միմյանց։ Ձեր վրայից հանե՛ք հին մարդուն իր գործերով


Դավիթն այս խոսքերը պահեց իր սրտում և սաստիկ վախեցավ Գեթի արքա Անքուսից։


Դավիթը եկավ Նոմբա՝ Աքիմելեք քահանայի մոտ։ Նրան տեսնելով՝ Աքիմելեքը զարհուրեց ու ասաց. «Ինչո՞ւ ես մենակ, ինչո՞ւ ոչ ոք չկա քեզ հետ»։


Անքուսը Դավթին հարցրեց. «Ո՞ր կողմն արշավեցիք այսօր»։ Դավիթը Անքուսին պատասխանեց. «Հուդայի հարավը, Հերամելի հարավն ու Կենեզի հարավը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ