Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Բացի այդ, ես ո՞ւմ պիտի ծառայեմ, եթե ոչ նրա որդուն։ Ինչպես որ ծառայել եմ քո հորը, այդպես էլ կծառայեմ քեզ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Երկրորդ՝ ես ո՞ւմ պիտի ծառայեմ, եթե ոչ նրա որդուն։ Ինչպես ծառայել եմ քո հոր առաջ, այնպես էլ կլինեմ քո առաջ»։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:19
7 Խաչաձեւ Հղումներ  

իսկ եթե հետ դառնաս քաղաք և Աբեսաղոմին ասես՝ “Քո եղբայրներն անցան, հայրդ՝ արքան էլ հուզված անցավ ինձանից հետո, և արդ, քո ծառան եմ, արքա՛, թող ողջ մնամ քո առաջ. մի ժամանակ քո հոր ծառան էի, իսկ հիմա քո ծառան եմ ես, արքա՛”,- այդ ժամանակ կկարողանաս խափանել Աքիտոփելի խորհուրդները։


Քուսին ասաց Աբեսաղոմին. «Այդպես չէ. այլ ում որ ընտրի Տերը, այս ժողովուրդն ու Իսրայելի բոլոր այրերը, կգնամ նրա հետ, նրանը կլինեմ ու նրա հետ կմնամ։


Աբեսաղոմն Աքիտոփելին ասաց. «Խորհո՛ւրդ տվեք, թե ի՞նչ պետք է անենք»։


Մյուս հրեաներն էլ հետևեցին նրա կեղծավոր ընթացքին, մինչև իսկ Բառնաբասը ներքաշվեց նրանց կեղծավոր ընթացքի մեջ։


Դավիթն Անքուսին ասաց. «Այդպես թող լինի։ Հիմա դու կիմանաս, թե քո ծառան ի՛նչ է անելու»։ Անքուսը Դավթին ասաց. «Այդպես թող լինի, որովհետև քեզ ընդմիշտ իմ թիկնապահների պետ եմ դարձնելու»։


Դավիթն Անքուսին ասաց. «Ի՞նչ եմ արել քեզ. քեզ մոտ ապրելու օրից մինչև այսօր ծառայիդ մեջ ի՞նչ վատ բան ես նկատել, որ ես չգամ իմ տեր արքայի թշնամիների դեմ պատերազմելու»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ