Երբ Սողոմոնի թագավորությունն ամրապնդվեց, նախքան իր տան, Տիրոջ տան ու Երուսաղեմի շուրջանակի պարսպի շինարարության ավարտը նա խնամիություն հաստատեց փարավոնի՝ Եգիպտոսի արքայի հետ, առավ նրա դստերն ու բերեց Դավթի քաղաքը։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քսան տարվա ընթացքում, երբ Սողոմոնը կառուցում էր երկու տները՝ Տիրոջ տունն ու արքայի տունը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ Սողոմոն թագավորը քսան տարվա ընթացքում շինել էր այն երկու տները, այսինքն՝ Տիրոջ տունը և թագավորի պալատը, |
Երբ Սողոմոնի թագավորությունն ամրապնդվեց, նախքան իր տան, Տիրոջ տան ու Երուսաղեմի շուրջանակի պարսպի շինարարության ավարտը նա խնամիություն հաստատեց փարավոնի՝ Եգիպտոսի արքայի հետ, առավ նրա դստերն ու բերեց Դավթի քաղաքը։
և տաճարի կառուցումն ավարտվեց տասնմեկերորդ տարվա Բուլ, այսինքն՝ յոթերորդ ամսին, իրեն անհրաժեշտ ամեն ինչով ու ամեն հորինվածքով։ Սողոմոնը տաճարը կառուցեց յոթ տարում։
Երբ Սողոմոնն ավարտեց Տիրոջ տան և արքունի տան շինությունը, ինչպես նաև այն բոլոր շինությունները, որ նա կամենում էր կատարել,
Տյուրոսի Քիրամ արքան Սողոմոնին մատակարարել էր եղևնափայտ, մայրի փայտ, ոսկի և այն ամենը, ինչ Սողոմոնն ուզել էր։ Այն ժամանակ Սողոմոն արքան Քիրամին Գալիլեայում քսան քաղաք նվիրեց։
Հրեաները, պատասխան տալով, մեզ այսպես ասացին. “Մենք Տիրոջ՝ երկնքի և երկրի Աստծու ծառաներն ենք և շինում ենք այս տունը, ինչպես շինված էր շատ տարիներ առաջ Իսրայելի մեծն Սողոմոն թագավորի կողմից, և նույն օրինակով էլ մենք կառուցում ենք այն։