Թող մարդիկ երկյուղ կրեն քեզնից իրենց կյանքի բոլոր օրերում, որչափ որ ապրեն այն երկրի երեսին, որ տվել ես մեր հայրերին։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:41 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե քո ժողովրդին՝ Իսրայելին չպատկանող մի օտարական գա հեռու երկրից, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նաև եթե օտարականը, որ Իսրայելի քո ժողովրդից չէ, եթե հեռու երկրից գա քո անվան համար, |
Թող մարդիկ երկյուղ կրեն քեզնից իրենց կյանքի բոլոր օրերում, որչափ որ ապրեն այն երկրի երեսին, որ տվել ես մեր հայրերին։
որտեղ լսած լինի քո մեծ անվան, հզոր ձեռքի ու օգնության պատրաստ բազկի մասին, գա և աղոթք անի այս տեղում,
Երբ մի օտարական, որ Իսրայելի քո ժողովրդից չէ, բայց քո մեծ անվան, քո զորեղ ձեռքի, քո հզոր բազկի համար եկել է հեռու տեղից ու աղոթքի կանգնել այս վայրում,
Այն օրերին ու այն ժամանակ Երուսաղեմը Տիրոջ աթոռ են կոչելու. բոլոր ազգերը Տիրոջ անվան համար հավաքվելու են Երուսաղեմում և այլևս չեն հետևելու իրենց սրտերի չար խորհուրդներին։
Միևնույն օրենքը պետք է գործի, միևնույն իրավունքը պիտի ունենաք և՛ դուք, և՛ ձեր մեջ բնակվող եկվորը”»։
Իսրայելի որդիների բնիկներին և նրանց մեջ հաստատված եկվորի համար մի օրենք թող գործի ակամա մեղանչողի համար։
Հարավի թագուհին դատաստանի օրն այս սերնդի դեմ դուրս կգա և կդատապարտի նրան, որովհետև երկրի ծայրամասերից եկավ լսելու Սողոմոնի իմաստությունը. իսկ ահա այստեղ Սողոմոնից ավելի մեծը կա»։
Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, Հերովդես արքայի օրերին, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ
Երուսաղեմ բարձրացածներից ոմանք հեթանոսներ էին, որոնք տոնին եկել էին երկրպագություն անելու։
Հռութն ասաց. «Ես չեմ թողնի քեզ և չեմ հեռանա քեզնից. ուր որ դու գնաս, ես էլ կգնամ, որտեղ որ մնաս, ես էլ կմնամ։ Քո ժողովուրդն իմ ժողովուրդն է, և քո Աստվածն իմ Աստվածն է։
Բոոսը պատասխան տվեց և ասաց. «Ինձ պատմել են այն ամենը, ինչ ամուսնուդ մահվանից հետո արել ես դու քո սկեսրոջ համար. թե ինչպես թողել ես քո հորն ու մորը, քո ծննդավայրը և եկել ես այն ժողովրդի մոտ, որին առաջ չէիր ճանաչում։