Եվ ասաց. «Ձեռք մի՛ տուր պատանուն և նրան մի՛ վնասիր, որովհետև այժմ իմացա, որ դու երկյուղ ունես Աստծու նկատմամբ և ինձ համար չխնայեցիր նույնիսկ քո սիրելի որդուն»։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:40 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թող մարդիկ երկյուղ կրեն քեզնից իրենց կյանքի բոլոր օրերում, որչափ որ ապրեն այն երկրի երեսին, որ տվել ես մեր հայրերին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որպեսզի նրանք իրենց կյանքի բոլոր օրերին վախենան քեզնից այն երկրի վրա, որ տվել ես մեր հայրերին։ |
Եվ ասաց. «Ձեռք մի՛ տուր պատանուն և նրան մի՛ վնասիր, որովհետև այժմ իմացա, որ դու երկյուղ ունես Աստծու նկատմամբ և ինձ համար չխնայեցիր նույնիսկ քո սիրելի որդուն»։
ապա լսի՛ր երկնքում՝ քո բնակության տեղում, ների՛ր նրանց, կատարի՛ր նրանց խնդրանքը, ամեն մեկի հոգին ճանաչելով՝ հատուցի՛ր ըստ նրանց ընթացած ճանապարհի, քանզի միայն դու ես ճանաչում բոլոր մարդկանց հոգիները։
Եվ Մովսեսն ասաց նրանց. «Քաջալերվե՛ք, որովհետև Աստված ձեզ փորձելու համար եկավ ձեզ մոտ, որպեսզի նրա երկյուղը լինի ձեր մեջ, և դուք չմեղանչեք»։
Դրանից հետո Իսրայելի որդիները կդառնան ու կփնտրեն Տիրոջը՝ իրենց Աստծուն, և Դավթին՝ իրենց թագավորին, և վերջին օրերին կզորանան Տիրոջով ու նրա բարիքներով։
Նա, իր ամբողջ ընտանիքով բարեպաշտ և աստվածավախ լինելով, շատ ողորմություններ էր անում ժողովրդի մեջ և միշտ առ Աստված աղոթքի մեջ էր։
Սակայն եկեղեցին ամեն տեղ՝ ամբողջ Հրեաստանում, Սամարիայում ու Գալիլեայում խաղաղության մեջ էր և ամրանալով ու ընթանալով Տիրոջ երկյուղով՝ Սուրբ Հոգու մխիթարությամբ աճում էր։
«Սրանք են այն հրամաններն ու կանոնները, որ դուք պետք է ուշադիր լինեք՝ կատարելու ձեր կյանքի բոլոր օրերին այն երկրում, որը Տերը՝ ձեր հայրերի Աստվածը, տալու է ձեզ որպես ժառանգություն։
Պետք է երկնչեք Տիրոջից՝ մեր Աստծուց, պետք է պահեք նրա բոլոր օրենքներն ու կանոնները, որ ես պատգամում եմ ձեզ այսօր, որպեսզի երկար ապրեք, և՛ դու, և՛ քո որդիներն ու քո որդիների որդիները ձեր կյանքի բոլոր օրերին։
Դրա համար, քանի որ անշարժ թագավորություն ենք ընդունում, ամուր պահենք շնորհը և այդ շնորհով էլ ծառայենք Աստծուն՝ իրեն հաճելի ձևով՝ ահով և երկյուղով,
Այնպես, ինչպես որ արեց Տերը՝ մեր Աստվածը, Կարմիր ծովում, որը Տերը՝ մեր Աստվածը, ցամաքեցրեց մեր առաջ, մինչև որ անցանք,
Եվ ո՞վ է, որ չի երկնչելու, Տե՛ր (Երմ. 10.7), և չի փառավորելու քո անունը, քանզի դու ես միայն սուրբ և արժանի երկրպագության։ Ազգերը բոլոր պիտի գան և պիտի երկրպագեն քո առաջ (Սաղ. 85(86).9), Տե՛ր, քանզի հայտնվել է արդարությունը քո»։
Եվ գահից մի ձայն ելավ, որ ասում էր. «Օրհներգե՛ք մեր Աստծուն, նրա բոլոր ծառանե՛րդ, և դո՛ւք, որ երկնչում եք նրանից, փոքրե՛ր և մեծե՛ր»։
Իսկ դուք երկյո՛ւղ կրեք Տիրոջից և ձեր ամբողջ սրտով, ճշմարտությամբ ծառայե՛ք նրան, քանի որ տեսաք, թե մեզ համար ի՛նչ մեծ գործեր արեց,