Ավազանի պղնձի հաստությունը մի թիզ էր. դրա շուրթը բաժակի շուրթի նման էր. դրա վրա ծաղկած շուշան էր քանդակված։ Ավազանը մոտավորապես երկու հազար մար էր տանում։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ձուլածո ավազանը դրված էր տասներկու եզների վրա. երեքը դեպի հյուսիս էին նայում, երեքը՝ դեպի արևմուտք, երեքը՝ դեպի հարավ, երեքը՝ դեպի արևելք։ Ավազանը դրանց վրա էր ամրացված։ Բոլոր եզների գավակները դեպի ներս էին ուղղված։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ծովը դրված էր տասներկու եզների վրա. երեքը նայում էին հյուսիս, երեքը նայում էին արևմուտք, երեքը նայում էին հարավ, և երեքը նայում էին արևելք. և ծովը վերևից նրանց վրա էր, և նրանց բոլորի ետևի կողմը դեպի ներս էր։ |
Ավազանի պղնձի հաստությունը մի թիզ էր. դրա շուրթը բաժակի շուրթի նման էր. դրա վրա ծաղկած շուշան էր քանդակված։ Ավազանը մոտավորապես երկու հազար մար էր տանում։
Աքազ արքան կոտրեց խարիսխների կապերը, փոխադրեց լվացարանները, ձուլածո ավազանն իջեցրեց իր տակ գտնվող տասներկու պղնձե ցուլերից ու դրեց քարե պատվանդանի վրա։
Սյուները երկուսն էին, մեծ ավազանը՝ մեկը. իսկ ավազանի տակ տասներկու ցուլեր կային, որոնք Տիրոջ տան մեջ շինել էր Սողոմոն արքան։ Իսկ պղնձին ու պղնձե բոլոր անոթներին հաշիվ չկար։
Նրանց չորսի երեսներն էլ աջից մարդու ու առյուծի կերպարանք ունեին, իսկ ձախից՝ եզան ու արծվի կերպարանք։ Այս էր նրանց կերպարանքը։
Գնացե՛ք այսուհետև, աշակե՛րտ դարձրեք բոլոր հեթանոսներին, մկրտե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։
և նրա անունով ապաշխարություն ու մեղքերի թողություն քարոզվեր բոլոր ազգերի մեջ՝ Երուսաղեմից սկսած։
Հենց Մովսեսի օրենքում գրված է. «Կալում աշխատող եզան դունչը չկապես» (Բ Օր. 25.4)։ Մի՞թե Աստված եզներով էր մտահոգված։