Նա պատրաստեց նաև ձուլածո մի ավազան, որի երկարությունը մի շուրթից մինչև մյուս շուրթը տասը կանգուն էր։ Այն կլոր էր։ Դրա բարձրությունը հինգ կանգուն էր և շուրջանակի ամփոփված էր երեսուներեք կանգուն երկարությամբ գոտով։
Ձուլածո ավազանը դրված էր տասներկու եզների վրա. երեքը դեպի հյուսիս էին նայում, երեքը՝ դեպի արևմուտք, երեքը՝ դեպի հարավ, երեքը՝ դեպի արևելք։ Ավազանը դրանց վրա էր ամրացված։ Բոլոր եզների գավակները դեպի ներս էին ուղղված։