Տաճարի առջևի կամարակապ գավթի լայնությունը քսան կանգուն էր, ինչքան տաճարի լայնությունն էր, իսկ գավթի խորությունը՝ տասը կանգուն։ Նա կառուցեց և ամբողջացրեց տաճարը։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մեծ գավիթը շուրջանակի երեք կարգ անտաշ քարերից էր և երեսապատված էր եղևնափայտով։ Տիրոջ տան գավիթը՝ Տիրոջ տան ներքին կամարակապ գավիթը, շինեց տաճարի դիմաց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ մեծ գավիթը շուրջանակի երեք շարք տաշած քարերից էր և մեկ շարք եղևնափայտի կոճղերից. այդպես էին և Տիրոջ տան նախասրահն ու տան սրահը։ |
Տաճարի առջևի կամարակապ գավթի լայնությունը քսան կանգուն էր, ինչքան տաճարի լայնությունն էր, իսկ գավթի խորությունը՝ տասը կանգուն։ Նա կառուցեց և ամբողջացրեց տաճարը։
իսկ վերևի մասը կառուցել էր նույն չափի անտաշ ու ընտիր քարերով։ Պատերը երեսապատված էին եղևնափայտով։
Նա հիսուն կանգուն երկարությամբ ու երեսուն կանգուն լայնությամբ սյունազարդ կամարակապ դահլիճ կառուցեց։ Իրար միացված կամարները տեղավորված էին միմյանց դիմաց, իսկ սյուներն ու խարիսխները դրված էին կամարների դիմաց։
Եվ մինչ նա Պետրոսին և Հովհաննեսին բաց չէր թողնում, ամբողջ ժողովուրդը զարմացած վազեց նրանց մոտ՝ դեպի սրահը, որ կոչվում էր Սողոմոնի անունով։
Եվ առաքյալների ձեռքով բազում նշաններ ու զարմանալի գործեր էին կատարվում ժողովրդի մեջ, և բոլորը, միասիրտ, Սողոմոնի սրահում էին։