Բայց ո՞վ կարող է նրա համար տուն կառուցել, որովհետև երկինքն ու երկինքների երկինքն անգամ անկարող են պարփակել նրա փառքը։ Ես ո՞վ եմ, որ նրա համար տուն կառուցեմ, այլ միայն մի տեղ, որտեղ խունկ կծխեն նրա առաջ։
Քիրամը պատրաստեց զոհասեղանի մեծ պատառաքաղները, կաթսաները, կասկարաներն ու զոհասեղանի ամբողջ սպասքը։ Նա վերջացրեց այն բոլոր գործերը, որ Սողոմոն արքան հրամայել էր պատրաստել Աստծու տան մեջ։