Սողոմոն արքայի՝ Տիրոջ համար շինած տան երկարությունն էր վաթսուն կանգուն, լայնությունը՝ քսան կանգուն, բարձրությունը՝ քսան կանգուն։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տաճարի առջևի կամարակապ գավթի լայնությունը քսան կանգուն էր, ինչքան տաճարի լայնությունն էր, իսկ գավթի խորությունը՝ տասը կանգուն։ Նա կառուցեց և ամբողջացրեց տաճարը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ տաճարի նախասրահի երկարությունը տան լայնության չափ էր՝ քսան կանգուն, տաճարի առջևից լայնությունը տասը կանգուն էր։ |
Սողոմոն արքայի՝ Տիրոջ համար շինած տան երկարությունն էր վաթսուն կանգուն, լայնությունը՝ քսան կանգուն, բարձրությունը՝ քսան կանգուն։
Մեծ գավիթը շուրջանակի երեք կարգ անտաշ քարերից էր և երեսապատված էր եղևնափայտով։ Տիրոջ տան գավիթը՝ Տիրոջ տան ներքին կամարակապ գավիթը, շինեց տաճարի դիմաց։
Նա կանգնեցրեց տաճարի գավիթի սյուները։ Մի սյունը կանգնեցրեց ու այն անվանեց Հաքում [Աստված ապավեն]. երկրորդ սյունը կանգնեցրեց ու անունը դրեց Բոոզ [Աստծու մեջ է ուժը]։
Դավիթն իր որդի Սողոմոնին տվեց տաճարի, նրա սենյակների, գանձարանների, վերնատների, ներքին շտեմարանների և քավության սենյակի հատակագիծը
Ինձ տարավ դեպի տաճարի սյունազարդ սրահը։ Չափեց սյունազարդ սրահի լայնությունը. մի կողմից հինգ կանգուն էր, մյուս կողմից՝ հինգ կանգուն, մուտքի լայնությունը՝ տասնչորս կանգուն, դռան գլխի խոյակներն այս ու այն կողմերից՝ երեքական կանգուն։
Չափեց նաև խորշերի դիմաց, տաճարի հետևում գտնվող անջրպետի երկարությունը. այդ տարածությունը և այս ու այն կողմերի խորշերը հարյուր կանգուն երկարություն ունեին։ Արտաքին տաճարը,