Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Մեծ գավիթը շուրջանակի երեք կարգ անտաշ քարերից էր և երեսապատված էր եղևնափայտով։ Տիրոջ տան գավիթը՝ Տիրոջ տան ներքին կամարակապ գավիթը, շինեց տաճարի դիմաց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Եվ մեծ գավիթը շուրջանակի երեք շարք տաշած քարերից էր և մեկ շարք եղևնափայտի կոճղերից. այդպես էին և Տիրոջ տան նախասրահն ու տան սրահը։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:12
9 Խաչաձեւ Հղումներ  

Նա ներքին սրահը շինեց երեք շարք անտաշ քարով և պարիսպ կառուցեց եղևնափայտով։


Եվ առաքյալների ձեռքով բազում նշաններ ու զարմանալի գործեր էին կատարվում ժողովրդի մեջ, և բոլորը, միասիրտ, Սողոմոնի սրահում էին։


Եվ մինչ նա Պետրոսին և Հովհաննեսին բաց չէր թողնում, ամբողջ ժողովուրդը զարմացած վազեց նրանց մոտ՝ դեպի սրահը, որ կոչվում էր Սողոմոնի անունով։


Հիսուսը շրջում էր տաճարի մեջ՝ Սողոմոնի սրահում։


Նա հիսուն կանգուն երկարությամբ ու երեսուն կանգուն լայնությամբ սյունազարդ կամարակապ դահլիճ կառուցեց։ Իրար միացված կամարները տեղավորված էին միմյանց դիմաց, իսկ սյուներն ու խարիսխները դրված էին կամարների դիմաց։


իսկ վերևի մասը կառուցել էր նույն չափի անտաշ ու ընտիր քարերով։ Պատերը երեսապատված էին եղևնափայտով։


Տիրոջ տան բոլոր սրահներում նա երկնքի բոլոր զորությունների համար զոհասեղաններ պատրաստեց,


Տաճարի առջևի կամարակապ գավթի լայնությունը քսան կանգուն էր, ինչքան տաճարի լայնությունն էր, իսկ գավթի խորությունը՝ տասը կանգուն։ Նա կառուցեց և ամբողջացրեց տաճարը։


Պատրաստեց նաև քահանաների սրահը, մեծ սրահը և սրահի դռները. նա դրանց դռները պատեց պղնձով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ