Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նաթանի որդի Ազարիան՝ գործավարների վերակացու, Նաթանի որդի Զաբութը՝ քահանա և արքայի խորհրդատու, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նաթանի որդի Ազարիան՝ կուսակալների վերակացու, Նաթանի որդի Զաբուդը՝ քահանա և թագավորի բարեկամ, |
Երբ Դավթի բարեկամ արաքացի Քուսին եկավ Աբեսաղոմի մոտ, Քուսին Աբեսաղոմին ասաց. «Կեցցե՜ արքան»։
արքան Նաթան մարգարեին ասաց. «Ահավասիկ ես բնակվում եմ եղևնափայտից պատրաստված տան մեջ, բայց Աստծու տապանակը վրանի մեջ է դրված»։
Հովիդայի որդի Բանեան քերեթիների ու փելեթիների ղեկավարն էր։ Դավթի որդիները արքունի իշխաններ [𝕸 քահանաներ] էին։
Աքիսարը՝ ընդհանուր կալվածքների վերակացու, Ելիակը՝ պալատի տնտես, Սափի որդի Ելիափը՝ արքունապետ և Աբդովի որդի Ադոնիրամը՝ հարկերի վերատեսուչ։
Սողոմոնն ամբողջ Իսրայելում ուներ տասներկու գործակալներ, որոնցից ամեն մեկը տարվա մեջ մեկ ամիս ուտեստեղեն էր մատակարարում արքային ու նրա ընտանիքին։
Տերը սիրում է մաքուր սիրտը. բոլոր անարատներն ընդունելի են նրան։ Թագավորը առաջնորդվում է շուրթերով,
Եվ կատարվեց գրվածը, որն ասում է. «Աբրահամը հավատաց Աստծուն, և դա նրան արդարություն համարվեց» (Ծնն. 15.6), և նա Աստծուն բարեկամ կոչվեց։