Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Աքիսարը՝ ընդհանուր կալվածքների վերակացու, Ելիակը՝ պալատի տնտես, Սափի որդի Ելիափը՝ արքունապետ և Աբդովի որդի Ադոնիրամը՝ հարկերի վերատեսուչ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Աքիսարը՝ պալատի վերակացու և Աբդայի որդի Ադոնիրամը՝ հարկադիր աշխատողների տեսուչ։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:6
8 Խաչաձեւ Հղումներ  

Ադոնիրամը հարկերի վերակացուն էր, Աքիլոթի որդի Հովսափատը դիվանապետ էր,


Եվ Ռոբովամ արքան ուղարկեց Ադոնիրամին, որը հարկերի վերակացուն էր, բայց ողջ Իսրայելը քարկոծելով սպանեց նրան, իսկ Ռոբովամ արքան շտապեց կառք բարձրանալ ու փախչել Երուսաղեմ։


Նաթանի որդի Ազարիան՝ գործավարների վերակացու, Նաթանի որդի Զաբութը՝ քահանա և արքայի խորհրդատու,


Սողոմոնն ամբողջ Իսրայելում ուներ տասներկու գործակալներ, որոնցից ամեն մեկը տարվա մեջ մեկ ամիս ուտեստեղեն էր մատակարարում արքային ու նրա ընտանիքին։


Սողոմոն արքայի սահմանած մարդահարկի նպատակն այն էր, որ կառուցի Տիրոջ տունը և արքայի տունը, Մելոնը և բարձրավանդակները, լցնի Դավթի քաղաքի խրամատները, կառուցի Ասուրը, Մայդանը և Երուսաղեմի պարիսպը, Եսերը, Մակեդդովն ու Գազերը,


Ռոբովամ արքան հարկերի վերակացու Ադոնիրամին ուղարկեց իսրայելացիների մոտ, բայց իսրայելացիները քարկոծեցին նրան, ու նա մեռավ։ Ռոբովամ արքան հազիվ կարողացավ իր մարտակառքը բարձրանալ ու փախչել Երուսաղեմ։


Իսրայելի կազմակերպած կոտորածից հետո երկրում վերապրած նրանց որդիներին Սողոմոնը հարկատու դարձրեց, և այդպես է մինչև այսօր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ