Նրանք իրենց համար պաշտամունքային քարե և փայտե սյուներ շինեցին ամեն բարձր բլրի վրա և տերևաշատ ամեն ծառի տակ։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սակայն ժողովուրդը խունկ էր ծխում բարձունքների վրա, քանի որ մինչ այդ դեռ չէր շինվել Տիրոջ տունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սակայն ժողովուրդը զոհեր էր մատուցում Բարձր տեղերի վրա, որովհետև այդ օրերին Տիրոջ անվան համար դեռևս տուն չէր շինված։ |
Նրանք իրենց համար պաշտամունքային քարե և փայտե սյուներ շինեցին ամեն բարձր բլրի վրա և տերևաշատ ամեն ծառի տակ։
Թեև բարձունքների մեհյանները չվերացրեց, սակայն իր ամբողջ կյանքում նրա սիրտն ամբողջովին ուղիղ էր Տիրոջ նկատմամբ։
Նա պաշտամունքի բարձունքները չվերացրեց, որովհետև ժողովուրդը տակավին զոհ էր մատուցում և խունկ ծխում մեհյաններում։
տասն ընտիր եզներ, արոտավայրում կերակրված քսան կով և հարյուր ոչխար, չհաշված եղջերուները, այծյամներն ու տեսակ-տեսակ ընտիր պարարտ թռչուններ,
Սակայն մարդիկ բարձունքներից չհրաժարվեցին, և ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ ծխում բարձունքներում։
Սակայն պաշտամունքի բարձունքները չվերացվեցին. դրանք տակավին կային Հուդայում ու Իսրայելում, թեև Ասայի սիրտն իր կյանքի բոլոր օրերին ուղիղ էր։
Սակայն ժողովուրդը տակավին հաճախում էր պաշտամունքի բարձունքները, բայց միայն Տիրոջը՝ իրենց Աստծուն զոհեր մատուցելու։
Ես պիտի կործանեմ ձեր արձանները, պիտի խորտակեմ ձեր փայտյա ձեռակերտ կուռքերը։ Ձեր դիակները պիտի նետեմ ձեր ջարդուփշուր եղած կուռքերի բեկորների վրա, և իմ հոգին պիտի խորշի ձեզնից։
Աղջիկները պատասխան տալով՝ ասացին. «Այստեղ է, ահա ձեզանից քիչ առաջ անցավ, շտապե՛ք, նա միայն այսօրվա համար է եկել քաղաք, որովհետև ժողովուրդն այսօր Բամայում [𝕸 Բարձրադիր վայր] է զոհ անում։