Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Այդ ժամանակ երկու անառակ կանայք եկան ու կանգնեցին արքայի առջև։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այդ ժամանակ երկու պոռնիկ կանայք եկան թագավորի մոտ և կանգնեցին նրա առաջ։

Տես գլուխը



Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:16
10 Խաչաձեւ Հղումներ  

Սողոմոնը զարթնեց և տեսավ, որ երազ էր։ Նա եկավ Երուսաղեմ, կանգնեց Սիոնում գտնվող Տիրոջ Ուխտի տապանակի դեմ հանդիման, զոհասեղանի առջև, ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց և մեծ խրախճանք սարքեց իր և իր բոլոր ծառաների համար։


Կանանցից մեկն ասաց. «Լսի՛ր ինձ, տե՛ր իմ, ես և այս կինը մի տան մեջ էինք։ Ես ծննդաբերեցի այդ տանը։


Առավոտյան Մովսեսը նստեց ժողովրդին դատելու։ Ողջ ժողովուրդը առավոտից մինչև երեկո շրջապատել էր Մովսեսին։


Երբ նրանց միջև վեճ է ծագում, գալիս են ինձ մոտ։ Ես դատում եմ նրանցից յուրաքանչյուրին և հայտնում Աստծու հրամաններն ու օրենքները»։


Աստծու փառքը ծածկում է խոսքերը, թագավորի փառքը հրամանները պատվելն է։


Մի՛ պղծիր քո դստերը՝ նրան պոռնկության տալով, որպեսզի երկիրը պոռնկության մեջ չընկնի ու անօրենությամբ չլցվի։


Նրանք, կանգնելով Մովսեսի, Եղիազար քահանայի, իշխանների և ողջ ժողովրդի առաջ, Վկայության խորանի դռանը, ասացին.


նա թող բնակվի քեզ հետ ու քեզ մոտ տեղավորվի այնտեղ, որտեղ հարմար է գտնում։ Նրան նեղություն մի՛ պատճառեք։


Եվ Հեսուն՝ Նավեի որդին, Սատիմից երկու երիտասարդ ուղարկեց երկիրը հետախուզելու համար և ասաց. «Գնացեք հետախուզե՛ք երկիրը և Երիքովը»։ Երկու երիտասարդները ճամփա ընկան, եկան Երիքով ու մտնելով Ռահաբ անունով մի պոռնիկ կնոջ տունը՝ օթևանեցին այնտեղ։


Գաղաադացի Հեփթայեն հզոր և ուժեղ մարդ էր։ Նա որդին էր մի պոռնիկ կնոջ, որը Գաղաադի համար ծնեց Հեփթայեին։