Ասան գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց իր նախնիների մոտ՝ Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Հովսափատը։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:41 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսրայելի թագավոր Աքաաբի թագավորության չորրորդ տարում թագավորեց Հովսափատը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ասայի որդի Հոսափատը թագավոր դարձավ Հուդայի վրա Իսրայելի Աքաաբ թագավորի չորրորդ տարում։ |
Ասան գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց իր նախնիների մոտ՝ Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Հովսափատը։
Աքաաբը գնաց իր նախնիների մոտ, և նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Օքոզիան, իսկ Հուդայի երկրի վրա թագավորում էր Ասայի որդի Հովսափատը։
Նա երեսունհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, ու քսանհինգ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մայրը Սալալի դուստր Ասուբան էր։
Ասայի փոխարեն թագավորեց իր որդին՝ Հովսափատը։ Հովսափատն իր իշխանությունը զորացրեց Իսրայելի դեմ։
Հովսափատը թագավորեց Հուդայի վրա։ Նա երեսուն տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և քսանհինգ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Ազուբա էր, որը Սալիի դուստրն էր։