Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 17:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Ասայի փոխարեն թագավորեց իր որդին՝ Հովսափատը։ Հովսափատն իր իշխանությունը զորացրեց Իսրայելի դեմ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Նրա որդի Հոսափատը թագավոր եղավ նրա փոխարեն և իր պաշտպանության միջոցները զորացրեց Իսրայելի դեմ։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 17:1
12 Խաչաձեւ Հղումներ  

Ասան գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց իր նախնիների մոտ՝ Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Հովսափատը։


Ուրեմն զորացե՛ք Տիրոջով և նրա զորության ուժով։


Ասափից ծնվեց Հոսափատը. Հոսափատից՝ Հորամը. Հորամից՝ Ոզիան.


Եզեկիան զորացավ և վերաշինեց բոլոր կործանված պարիսպներն ու աշտարակները, ինչպես նաև կառուցեց արտաքին մի ուրիշ պարիսպ։ Նա ամրացրեց Դավթի քաղաքի պատնեշները և շատ զենք պատրաստեց։


Թագավորը սգալու է, իշխանը ոչնչանալու է, երկրի ժողովրդի ձեռքերն էլ թուլանալու են. ըստ նրանց բռնած ճանապարհի եմ վարվելու նրանց հետ և ըստ նրանց կայացրած որոշումների եմ վրեժխնդիր լինելու նրանցից։ Պիտի իմանան, որ ես եմ Տերը”»։


Մինեցիները հարկ էին տալիս Ոզիասին։ Նրա անունը տարածվեց մինչև Եգիպտոս, որովհետև նա շատ հզորացավ։


Երբ Ռոբովամի թագավորությունը հաստատուն դարձավ ու հզորացավ, նա և նրա հետ նաև բոլոր իսրայելացիներն անտեսեցին Տիրոջ պատվիրանները։


Սրանք են Դավթի զորքի այն հրամանատարները, որոնք ամբողջ Իսրայելի հետ զորակցում էին նրան նրա թագավորության մեջ, որպեսզի Տիրոջ ասածի համաձայն նրան թագավորեցնեն Իսրայելի վրա։


Իսրայելի թագավոր Աքաաբի թագավորության չորրորդ տարում թագավորեց Հովսափատը։


Սավուղի որդի Հովնաթանը վեր կացավ ու գնաց Նոր՝ Դավթի մոտ, և նրան ուժ տվեց Տիրոջ անունով։


Նա զորքեր դրեց Հուդայի բոլոր ամրացված քաղաքներում և հրամանատարներ նշանակեց Եփրեմի բոլոր քաղաքներում, որոնք իր հայր Ասան էր գրավել։


Եվ նա մեռավ, ինչպես որ Տերն էր ասել Եղիային։ Քանի որ Օքոզիան որդի չուներ, նրան հաջորդեց իր եղբայր Հովրամը, որը թագավորեց Իսրայելում Հովսափատի որդի Հուդայի արքա Հովրամի թագավորության երկրորդ տարում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ