Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:40 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

40 Աքաաբը գնաց իր նախնիների մոտ, և նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Օքոզիան, իսկ Հուդայի երկրի վրա թագավորում էր Ասայի որդի Հովսափատը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

40 Աքաաբը ննջեց իր հայրերի հետ, և նրա որդի Օքոզիան թագավորեց նրա փոխարեն։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:40
13 Խաչաձեւ Հղումներ  

Սրանից հետո Հուդայի արքա Հովսափատը բարեկամացավ Իսրայելի արքա Օքոզիայի հետ, որ անօրենություն էր գործում։


Եվ նա մեռավ, ինչպես որ Տերն էր ասել Եղիային։ Քանի որ Օքոզիան որդի չուներ, նրան հաջորդեց իր եղբայր Հովրամը, որը թագավորեց Իսրայելում Հովսափատի որդի Հուդայի արքա Հովրամի թագավորության երկրորդ տարում։


Օքոզիան Սամարիայում ընկավ իր վերնատան վանդակապատից ու ծանր վնասվածք ստացավ։ Նա պատգամավորներ ուղարկեց՝ ասելով նրանց. «Գնացե՛ք և Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ [𝕸 Բաալ Զեվուվ] աստծուն հարցրե՛ք, թե ես կառողջանա՞մ»։ Եվ գնացին հարցնելու նրան։


Հովսափատը գնաց իր նախնիների մոտ և թաղվեց իր հայրերի մոտ՝ իր նախահայր Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավորեց նրա որդին՝ Հովրամը։


Ռոբովամը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց իր նախնիների մոտ, Դավթի քաղաքում։ Նրա ամովնացի մոր անունը Նաամա էր։ Նրա փոխարեն թագավորեց իր որդի Աբիուն։


Երբ Ադերը Եգիպտոսում լսեց, որ Դավիթը վախճանվել է, և զորագլուխ Հովաբը մահացել է, ասաց փարավոնին. «Արձակի՛ր ինձ, որ վերադառնամ իմ երկիրը»։


Եվ Դավիթը գնաց իր նախնիների մոտ։ Նա թաղվեց Դավթի քաղաքում։


Եվ երբ քո կյանքի օրերը լրանան և քո նախնիների գիրկը գնաս, քեզանից հետո քո զավակին, որ քո որովայնից է, պիտի բարձրացնեմ և քո թագավորությունը նրա համար պատրաստեմ։


Տերն ասաց Մովսեսին. «Ահա դու պիտի ննջես քո հայրերի հետ, և այս ժողովուրդը պիտի ելնի ու պոռնկանա՝ հետևելով օտար աստվածներին այն երկրի, ուր պիտի մտնի։ Եվ պիտի լքեն ինձ ու խախտեն իմ ուխտը, որ կնքեցի նրանց հետ։


Աքաաբի մնացած գործերը, նրա բոլոր արարքները, նրա կառուցած փղոսկրյա տունը, կառուցած բոլոր քաղաքները՝ այս ամենը նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։


Իսրայելի թագավոր Աքաաբի թագավորության չորրորդ տարում թագավորեց Հովսափատը։


Սողոմոնը ննջեց իր նախնիների հետ և նրան թաղեցին իր հայր Դավթի քաղաքում, ու նրա փոխարեն թագավորեց նրա որդի Ռոբովամը։


Աքաաբի որդի Օքոզիան Սամարիայում Իսրայելի վրա թագավորեց Հուդայի արքա Հովսափատի թագավորության տասնյոթերորդ տարում։ Նա Իսրայելում թագավորեց երկու տարի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ