Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսրայելի արքան ասաց Հովսափատին. «Մեզ հետ կհարձակվե՞ս Գաղաադի Ռամաթ քաղաքի վրա»։ Հովսափատն ասաց Իսրայելի արքային. «Մի ենք ես և դու, մի են իմ զորքն ու քո զորքը, մի են իմ երիվարներն ու քո երիվարները»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ասաց Հոսափատին. «Ինձ հետ պատերազմելու կգա՞ս Ռամովթ-Գաղաադի վրա»։ Եվ Հոսափատն ասաց Իսրայելի թագավորին. «Ինչպես դու, այնպես էլ ես, ինչպես քո բանակը, այնպես էլ իմ բանակը, ինչպես քո ձիերը, այնպես էլ իմ ձիերը»։ |
Գաբերի որդի Եկմաալը՝ Ռամոթ Գաղաադում։ Նրան էին պատկանում Մանասեի որդի Հայիրի ավանները Գաղաադում, Երգաբի գավառը՝ Բասանում, վաթսուն պարսպապատ, պղնձե նիգերով ամրացված մեծ քաղաքներ։
Նա Հուդայի Հովսափատ արքայի մոտ մարդ ուղարկեց՝ ասելով. «Մովաբացիների արքան ըմբոստացել է իմ դեմ, կգա՞ս ինձ հետ մովաբացիների դեմ պատերազմելու»։ Նա ասաց. «Կելնեմ, քանզի մի ենք ես ու դու, մի են իմ ու քո զորքը, և մի են իմ ու քո երիվարները»։
Իսրայելի արքա Աքաաբն ասաց Հուդայի արքա Հովսափատին. «Ինձ հետ Գաղաադի Ռամովթ քաղաքի վրա կհարձակվե՞ս»։ Նա ասաց. «Ես ու դու նույնն ենք. և ինչպես քո զորքն է, այդպես էլ իմ զորքը կլինի քեզ հետ պատերազմում»։
Նրան ընդառաջ եկավ Անանիա մարգարեի որդի Հեուն և ասաց Հովսափատ արքային. «Պե՞տք էր, որ մեղավորին օգնեիր կամ Տիրոջ ատելի մարդուն բարեկամ լինեիր։ Այդ պատճառով քեզ վրա իջավ Տիրոջ բարկությունը,
և մասնակից մի՛ եղեք խավարի անպտուղ գործերին, այլ հատկապես բացահայտորեն դատապարտե՛ք դրանք,