Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ3 Իսրայելի արքան ասաց իր ծառաներին. «Գիտե՞ք, որ Գաղաադ երկրի Ռամաթ քաղաքը մերն է, իսկ մենք լռել ենք, այն չենք գրավում ասորիների արքայից»։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ3 Եվ Իսրայելի թագավորն ասաց իր ծառաներին. «Գիտե՞ք, որ Ռամովթ-Գաղաադը մերն է, իսկ մենք անհոգ ենք այն ասորիների թագավորի ձեռքից վերցնելու համար»։ Տես գլուխը |
Նրանք ասացին. «Վե՛ր կացեք գնանք նրանց վրա, որովհետև մենք մտանք, շրջեցինք այն երկրում մինչև Լայիսա և տեսանք, որ ժողովուրդն այնտեղ բնակվում է անհոգ՝ սիդովնացիների նման. նրանք հեռու են Սիդովնից և ոչ մի գործ չունեն ասորեստանցիների հետ։ Վե՛ր կացեք գնանք նրանց վրա, որովհետև տեսանք այն երկիրը, որ շատ լավն է. իսկ դուք հանգիստ նստե՞լ եք։ Հիմա ինչո՞ւ եք հապաղում գնալ մտնելու և այն երկիրը ժառանգելու։