Այդ օրվանից սափորում ալյուրը չպակասեց, և կուժի մեջ յուղը չնվազեց, ինչպես որ Եղիայի միջոցով ասել էր Տերը։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:38 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սամարիայի ջրավազաններում լվացին մարտակառքերը, խոզերն ու շները լիզեցին նրա արյունը, իսկ բոզերը լողացան նրա արյան մեջ, ինչպես կանխատեսել էր Տերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ կառքը լվացին Սամարիայի ջրավազանի մոտ, և շները լակեցին նրա արյունը, և պոռնիկները լվացվեցին այնտեղ՝ Տիրոջ խոսքի համաձայն։ |
Այդ օրվանից սափորում ալյուրը չպակասեց, և կուժի մեջ յուղը չնվազեց, ինչպես որ Եղիայի միջոցով ասել էր Տերը։
Կխոսես նրա հետ ու կասես. այսպես է ասում Տերը. “Քանի որ սպանեցիր ու ժառանգեցիր նրա ունեցվածքը, ապա դրա համար այսպես է ասում Տերը. “Այն տեղում, որտեղ շներն ու խոզերը լափեցին Նաբոթի արյունը, նույն տեղում լափելու են նաև քո արյունը, և բոզերը լողանալու են քո արյան մեջ”»։
Եվ նա մեռավ, ինչպես որ Տերն էր ասել Եղիային։ Քանի որ Օքոզիան որդի չուներ, նրան հաջորդեց իր եղբայր Հովրամը, որը թագավորեց Իսրայելում Հովսափատի որդի Հուդայի արքա Հովրամի թագավորության երկրորդ տարում։