Նրանք իրենց համար պաշտամունքային քարե և փայտե սյուներ շինեցին ամեն բարձր բլրի վրա և տերևաշատ ամեն ծառի տակ։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ասորիքի արքայի ծառաներն ասացին նրան. «Իսրայելի Աստվածը լեռների Աստված է և ոչ թե դաշտերի Աստված, այդ պատճառով էլ նրանք հաղթեցին մեզ։ Եթե նրանց դեմ պատերազմենք հարթ վայրում, կհաղթենք նրանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ասորիների թագավորի ծառաներն ասացին նրան. «Նրանց աստվածները սարերի աստվածներ են, դրա համար էլ հաղթեցին մեզ. բայց եթե նրանց դեմ պատերազմենք դաշտի մեջ, մենք, անշուշտ, կհաղթենք նրանց։ |
Նրանք իրենց համար պաշտամունքային քարե և փայտե սյուներ շինեցին ամեն բարձր բլրի վրա և տերևաշատ ամեն ծառի տակ։
Աստծու մարդը մոտեցավ Իսրայելի արքային և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Քանի որ ասորիներն ասացին՝ Տերը լեռների Աստված է և ոչ թե դաշտերի Աստված, նա այդ մեծ զորքը քո ձեռքն է հանձնելու, որպեսզի համոզվեն, որ ես եմ Տերը”»։
Նրա ծառաներն ասացին. «Մենք լսել ենք, որ Իսրայելի տան թագավորները գթասիրտ են։ Մեր մեջքերին քուրձեր կապենք, մեր գլուխներին՝ չվաններ, գնանք Իսրայելի թագավորի մոտ, թերևս մեր կյանքը խնայի»։
Մի՞թե ազգերի աստվածները փրկեցին Գոզանի, Քառանի, Ռափաթի մարդկանց, ծովեզերքի մոտ բնակվող Եդեմի որդիներին, որոնց ոչնչացրին իմ նախնիները։
Այդ բոլոր ազգերի աստվածներից արդյոք ո՞ր մեկը կարողացավ իմ ձեռքից փրկել իր երկիրը, որ ձեր Աստվածն էլ կարողանա իմ ձեռքից փրկել Երուսաղեմը”»։
Ես եմ Տերը՝ Աստված. սա է իմ անունը, իմ փառքը ուրիշին չեմ տա, ոչ էլ իմ առաքինությունը՝ կուռքերին»։
Տե՛ր, ո՛վ իմ զորություն, իմ օգնություն և չար օրերի իմ ապավեն. աշխարհի ծայրերից հեթանոսները քեզ մոտ են գալու և ասելու. «Ինչպե՜ս էին սուտ կուռքեր ստեղծում մեր հայրերը, իսկ նրանցից օգուտ չկար։
Վա՜յ մեզ, մեզ ո՞վ կփրկի այդ հզոր աստվածների ձեռքից։ Սրանք այն աստվածներն են, որ Եգիպտոսին ամեն տեսակ հարվածներ հասցրին նաև ամբողջ անապատում։