Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:42 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արքան մարդ ուղարկեց, կանչեց Սեմեիին և նրան ասաց. «Չէ՞ որ քեզ երդվեցրի Տիրոջ անունով ու վկայություն տվեցի՝ ասելով՝ “Այն օրը, որ ելնես Երուսաղեմից ու գնաս աջ կամ ձախ, լա՛վ իմացիր, որ կմեռնես”, իսկ դու ասացիր ինձ՝ “Բարի են խոսքերդ, որ լսեցի”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ թագավորը մարդ ուղարկեց, կանչեց Սեմեիին և ասաց նրան. «Չէ՞ որ քեզ երդվել տվեցի Տիրոջ անունով ու վկայեցի քեզ ասելով, թե՝ “Այն օրը, որ դուրս եկար և այս կամ այն կողմ գնացիր, իմացի՛ր, որ անպայման պիտի մեռնես”, և դու ինձ ասացիր. “Բարի է այդ խոսքը, որ լսեցի”։ |
Բազմացան նրանց հիվանդությունները, Հետո կրկին շատ շատացան։ Չպիտի մասնակցեմ նրանց արյունոտ ժողովներին, Ոչ էլ նրանց անունները պիտի հիշեմ իմ շուրթերով։
Հայրն իր ծառաներին ասաց. “Անմիջապես բերե՛ք լավագույն պատմուճանը և հագցրե՛ք նրան, մատին մատանի՛ դրեք, իսկ ոտքերին՝ կոշիկներ.
Տերը նրան ասաց. “Հենց քո բերանով պիտի դատեմ քեզ, անհավատարի՛մ ծառա. գիտեիր, որ ես խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել և հնձում եմ, ուր չեմ սերմանել։