Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:42 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ42 Եվ թագավորը մարդ ուղարկեց, կանչեց Սեմեիին և ասաց նրան. «Չէ՞ որ քեզ երդվել տվեցի Տիրոջ անունով ու վկայեցի քեզ ասելով, թե՝ “Այն օրը, որ դուրս եկար և այս կամ այն կողմ գնացիր, իմացի՛ր, որ անպայման պիտի մեռնես”, և դու ինձ ասացիր. “Բարի է այդ խոսքը, որ լսեցի”։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ42 Արքան մարդ ուղարկեց, կանչեց Սեմեիին և նրան ասաց. «Չէ՞ որ քեզ երդվեցրի Տիրոջ անունով ու վկայություն տվեցի՝ ասելով՝ “Այն օրը, որ ելնես Երուսաղեմից ու գնաս աջ կամ ձախ, լա՛վ իմացիր, որ կմեռնես”, իսկ դու ասացիր ինձ՝ “Բարի են խոսքերդ, որ լսեցի”։ Տես գլուխը |