ինքը մեկ օրվա ճանապարհ գնաց դեպի անապատ և նստեց բևեկնի մի ծառի տակ։ Նա իր մահը ցանկացավ՝ ասելով. «Բավական է, Տե՛ր, ա՛ռ իմ հոգին ինձնից, քանզի ես իմ հայրերից ավելի լավ չեմ»։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա քուն մտավ, ննջեց ծառի տակ։ Եվ ահա մեկը մոտեցավ նրան և ասաց. «Ելի՛ր ու կե՛ր»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ պառկեց ու քնեց գիհու տակ. և ահա մի հրեշտակ դիպավ նրան և ասաց նրան. «Վե՛ր կաց, կե՛ր»։ |
ինքը մեկ օրվա ճանապարհ գնաց դեպի անապատ և նստեց բևեկնի մի ծառի տակ։ Նա իր մահը ցանկացավ՝ ասելով. «Բավական է, Տե՛ր, ա՛ռ իմ հոգին ինձնից, քանզի ես իմ հայրերից ավելի լավ չեմ»։
Եղիան նայեց և տեսավ իր սնարից կախված հաճարի նկանակ և ջրի կուժ։ Նա ելավ, կերավ, խմեց և դարձյալ ննջեց։
Իմ բոլոր ոսկորները կասեն. «Տե՛ր, ո՞վ կա քեզ նման»։ Որովհետև աղքատին փրկեց հզորի ձեռքից, Աղքատ և անտունին՝ նրան հափշտակողներից։
Եվ դարձավ հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ և արթնացրեց ինձ, ինչպես երբ մարդ արթնանում է իր քնից,
Եվ ահա Տիրոջ հրեշտակը եկավ, կանգնեց Պետրոսի գլխավերևում, ու մի լույս ծագեց շենքում։ Ապա հրեց Պետրոսին, արթնացրեց ու ասաց. «Շո՛ւտ, վե՛ր կաց»։ Եվ շղթաներն ընկան Պետրոսի ձեռքից։
Չէ՞ որ բոլորն էլ սպասավորող հոգիներ են, որոնք ուղարկվում են ի սպասավորություն նրանց, որ ժառանգելու են փրկությունը։
Փողասիրությունը թող տեղ չունենա ձեր մեջ, և ինչ որ ձեռք եք բերել, բավարա՛ր համարեք, քանի որ ինքն իսկ ասաց. «Քեզ չպիտի թողնեմ և ոչ էլ պիտի լքեմ» (Բ Օր. 31.6, Հես. 1.5)։