Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Եղիան նայեց և տեսավ իր սնարից կախված հաճարի նկանակ և ջրի կուժ։ Նա ելավ, կերավ, խմեց և դարձյալ ննջեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Եղիան նայեց, և ահա նրա գլխի կողմում, տաք քարի վրա մի թխած նկանակ կար և մի կուժ ջուր։ Նա կերավ, խմեց և դարձյալ քնեց։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:6
13 Խաչաձեւ Հղումներ  

Ապա սատանան նրան թողեց, և ահա հրեշտակներ մոտեցան ու ծառայում էին նրան։


Ամեն առավոտ և երեկո ագռավները հաց ու միս էին բերում նրան, իսկ ջուրը նա հեղեղատից էր խմում։


Երբ ցամաք ելան, տեսան վառված ածուխի մի կրակատեղ՝ վրան ձուկ ու հաց։


Հիսուսը նրանց ասաց. «Տղանե՛ր, ուտելու բան չունե՞ք»։ Նրան պատասխանեցին՝ ո՛չ։


որովհետև հեթանոսներն են այդ ամենը որոնում։ Արդարև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ այդ ամենը ձեզ հարկավոր է։


նա հաստատուն ապառաժի բարձր անձավի մեջ է բնակվելու. հաց պիտի տրվի նրան, և ջրով ապահովված պիտի լինի նա։


Քանզի նետերդ խոցեցին ինձ, և ձեռքդ ծանրացավ վրաս։


նրան մի կին մոտեցավ, որն իր հետ մի շիշ թանկարժեք յուղ ուներ։ Եվ մինչ նա սեղան էր նստած, յուղը թափեց նրա գլխին։


Նա քուն մտավ, ննջեց ծառի տակ։ Եվ ահա մեկը մոտեցավ նրան և ասաց. «Ելի՛ր ու կե՛ր»։


Տիրոջ հրեշտակը երկրորդ անգամ մոտեցավ նրան և ասաց. «Ելի՛ր, կե՛ր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու»։


Այնտեղ ջուր կխմես հեղեղատից, իսկ ես հրաման կտամ ագռավներին, որ քեզ այնտեղ կերակրեն»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ