Այս դեպքերից հետո այսպիսի մի բան պատահեց. հեզրայելացի Նաբոթը մի այգի ուներ Սամարիայի Աքաաբ արքայի կալի մոտ։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:46 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տիրոջ ձեռքը Եղիայի վրա էր, որն իր մեջքը պինդ կապելով՝ վազեց և Աքաաբից առաջ հասավ Հեզրայելի մուտքի մոտ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տիրոջ ձեռքը Եղիայի վրա էր, և նա իր մեջքը պինդ կապեց ու վազեց Աքաաբի առջևից մինչև Հեզրայել։ |
Այս դեպքերից հետո այսպիսի մի բան պատահեց. հեզրայելացի Նաբոթը մի այգի ուներ Սամարիայի Աքաաբ արքայի կալի մոտ։
Նրանք ասացին. «Մազոտ մարդ էր և մեջքին կաշվե գոտի էր կապել»։ Նա ասաց. «Դա թեզբացի Եղիան է»։
Բայց արդ, բերե՛ք ինձ մի քնարահարի»։ Երբ քնարահարն սկսեց նվագել, Տիրոջ ձեռքը իջավ Եղիսեեի վրա։
Եղիսեեն ասաց Գեեզիին. «Գոտի՛ կապիր մեջքիդ, իմ ցուպը ձե՛ռքդ վերցրու և գնա՛։ Եթե որևէ մեկին հանդիպես, բարև մի՛ տուր, եթե որևէ մեկը քեզ բարև տա, մի՛ պատասխանիր, իմ ցուպը դի՛ր երեխայի երեսին»։
Եղիսեե մարգարեն, կանչելով մի մարգարեի, ասաց նրան. «Գոտի՛ կապիր մեջքիդ, յուղի այս սրվակը ձե՛ռքդ վերցրու, գնա մտի՛ր Գաղաադի Ռամաթ քաղաքը։
Այսպես է ասում Տերը նրանց, ովքեր ընդդիմանում են նրա բազկի զորությանը՝ հետևելով այս ժողովրդի ճանապարհին.
Դու էլ գոտեպնդվի՛ր, գնա՛ և ասա՛ նրանց այն ամենը, ինչ որ պատվիրելու եմ քեզ։ Չերկնչես նրանցից և չվախենաս նրանց առաջ, քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար,- ասում է Տերը։
Տիրոջ խոսքն ուղղվեց Եզեկիել քահանային՝ Բուզիի որդուն, քաղդեացիների երկրում՝ Քոբար գետի ափին։ Այնտեղ Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրա,
Տիրոջ Հոգին ինձ վերցրեց, վեր բարձրացրեց, ու համբառնալով գնում էի՝ հետևելով իմ հոգու մղումին։ Տիրոջ ձեռքն ինձ վրա զորավոր եղավ։
Պատասխանեցին. «Կայսրինը»։ Այդ ժամանակ նրանց ասաց. «Գնացե՛ք, տվե՛ք կայսրինը՝ կայսերը և Աստծունը՝ Աստծուն»։
Ամո՛ւր կանգնեք տեղում՝ ձեր մեջքը ճշմարտությամբ գոտեպնդելով, արդարությունը՝ որպես զրահ հագնելով,
Ուստի գոտեպնդելով ձեր միտքը՝ զգաստ, կատարյալ հույսով սպասե՛ք Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ ձեզ հասանելիք շնորհին։